18:51 06.03.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում (MEDEF) կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Խաչատրյանը մանրամասն անդրադարձ է կատարել ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններին և այդ ուղղություններով գրանցած ցուցանիշներին, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին։ Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող աշխատանքները։
Ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ փոխվարչապետ Խաչատրյանը առաջնային է համարել ինչպես ՀՀ մասնավոր հատվածի, այնպես էլ պետական խոշոր ծրագրերի շրջանակներում ֆրանսիական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը։ Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ կառավարության կողմից գործադրվում են հետևողական ջանքեր՝ երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման, հայաստանյան ներդրումային միջավայրը ֆրանսիական ընկերություններին ավելի հասկանալի դարձնելու ուղղությամբ։
Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչները, անդրադառնալով իրենց գործունեության հիմնական ուղղություններին, պատրաստակամություն են հայտնել իրենց փորձառությունն ու գիտելիքները ծառայեցնել Հայաստանում տարբեր ձևաչափերով ներդրումային նախաձեռնությունների իրականացմանը:
Փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել նաև կազմակերպության ներկայացուցիչների կողմից բարձրացված մի շարք հարցադրումների, ինչպես նաև՝ համագործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ ներկայացված առաջարկություններին: Նախանշված գաղափարները առավել մանրամասն քննարկելու նպատակով կողմերը պայմանավորվել են առաջիկայում նախատեսել ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած առաքելության այց Հայաստան։
22:11 06.03.2025
«Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես Երևան քաղաքի պատմության թանգարանումԱյսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես, որը կծանոթացնի 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, աքսեսուարների և ասեղնագործության նուրբ արվեստին։ Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 8-ը։ ...
21:39 06.03.2025
Աշխատանքային հանդիպում ՊՎԾ ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռ. Պետրոսյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել: ...
21:30 06.03.2025
Ինչո՞ւ է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը և արդյոք Ադրբեջանը պատրաստվում է հարձակմանՀայաստանն Ադրբեջանից ընդամենը վերջերս ստացավ խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը: 17 հոդվածից երկուսը, սակայն, շարունակում են մնալ չհամաձայնեցված: Դրան զուգահեռ վերջին շրջանում դարձյալ սկսել է ակտիվորեն քննարկվել ենթառակուցվածքների ապաշրջափակման հարցը, որին, թեև ըստ նախնական համաձայնության, պետք է կողմերը անդրադառնային խաղաղության պայմանագրից հետո: Ի՞նչ նոր զարգացումներ կան հայ-ադրբեջանական բանակցություններում և ինչպիսի՞ն է Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքավորումը աշխարհաքաղաքական […] ...
21:17 06.03.2025
Դեսպան Մակունցն ու կոնգրեսական Շերմանն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններինՄարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ (Դեմոկրատական, Կալիֆորնիա): Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց շարունակական զարգացմանը և, այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև կրկնակի հարկմանը։ Կողմերը պայմանավորվել են այս ուղղությամբ համատեղ ջանքերն ակտիվացնել։ ...
21:08 06.03.2025
«Սևան» ազգային պարկի ձմեռային տեսարաններըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Կովկասի բնության հիմնադրամի կողմից նկարահանված «Սևան» ազգային պարկի ձմեռային տեսարանները: ...