17:37 06.03.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի՝ մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում ընթացող Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները համագործակցության նոր ուղիներ և հնարավորություններ ձեռք բերելու և խորացնելու նպատակով շարունակվում են:
Ռուբեն Սիմոնյանը մարտի 5-ին հանդիպում է ունեցել «Plug and Play EMEA»-ի կառավարման գործընկեր Սինա Ամիդի հետ, քննարկվել են 2024 թվականին Հայաստանում ոլորտային սկսնակ ընկերությունների համար համատեղ իրականացված միջազգային աքսելերացիոն ծրագրի արդյունքներն ու այն հնարավորությունները՝ բարձրակարգ մենթորություն, ներդրումային հնարավորություններ և գլոբալ շուկաներին հասանելիություն, որ ստացել են հայկական ընկերությունները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկարաժամկետ համագործակցության հնարավորություններին:
Նախարարի տեղակալն այցելել է նաև Ֆրանսիայում հիմնված գլոբալ նորարարական և ինժեներական խորհրդատվական «Capgemini Engineering» ընկերության տաղավար: Ռուբեն Սիմոնյանին հյուրընկալել են կազմակերպության Թվային ճարտարագիտության և արտադրության գլխավոր պատասխանատու Նիկոլաս Ռուսսոն և Տեխնոլոգիական շուկայավարման գլոբալ տնօրեն Ռալֆ Բասը:
Ռալֆ Բասի ուղեկցությամբ Ռուբեն Սիմոնյանը շրջայց է կատարել ընկերության տաղավարում, նրան ներկայացվել են կազմակերպության տեխնոլոգիական լուծումները, քննարկվել են կազմակերպության՝ Հայաստանում ներկայացված լինելու հնարավորությունները:
Սիմոնյանն այցելել է նաև «Huawei» ընկերության տաղավար: Ընկերության Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում բազմակողմ գործողությունների գծով փոխնախագահ Վան Ցինի գլխավորթյամբ տաղավարում իրականացվել է շրջայց: Ներկայացվել են ընկերության կողմից նվաճված տեխնոլոգիական նորագույն լուծումներն ու ձեռքբերումները, քննարկվել է դրանց հնարավոր իրականացումը Հայաստանում:
Օրն ամփոփվել է «Harman International Industries» կազմակերպության տաղավար կատարված այցով: Տեղի է ունեցել հանդիպում ընկերության ավտոմոբիլային բաժնի կապի գծով ավագ փոխնախագահ Պասկալ Պեգյուրեի հետ, քննարկվել են առկա համագործակցության խորացման հնարավորություններն ու հեռանկարները:
21:17 06.03.2025
Դեսպան Մակունցն ու կոնգրեսական Շերմանն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններինՄարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ (Դեմոկրատական, Կալիֆորնիա): Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց շարունակական զարգացմանը և, այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև կրկնակի հարկմանը։ Կողմերը պայմանավորվել են այս ուղղությամբ համատեղ ջանքերն ակտիվացնել։ ...
21:08 06.03.2025
«Սևան» ազգային պարկի ձմեռային տեսարաններըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Կովկասի բնության հիմնադրամի կողմից նկարահանված «Սևան» ազգային պարկի ձմեռային տեսարանները: ...
20:56 06.03.2025
Մասիսում բախվել են «Lexus GX 460»-ը և «Opel Zafira»-նՄարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ Կարեն Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Գարիկ Գ․-ի վարած «Lexus GX 460» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...
20:44 06.03.2025
Միայն նախորդ տարի «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է. ԱվանեսյանՄիայն նախորդ տարի «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Խոսքը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերին է վերաբերում, անկախ այն հանգամանքից, շտապօգնության ծառայության միջոցով, թե ինքնուրույն է հասել հիվանդանոց: Առողջական նման լրջագույն խնդրի առաջ կանգնած քաղաքացու կյանքը փրկել հնարավոր […] ...
20:35 06.03.2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Տիգրան Ավինյանի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել: ...
20:26 06.03.2025
Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվելՄարտի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները հայտնաբերել են մոտ 35-40 տարեկան տղամարդու դի: Դեպքի մասին ոստիկանության Դավիթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի […] ...