ԱՄՆ պետքարտուղարը եթերում հայտնվել է ճակատին անսովոր խորհրդանիշով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.43
  • 425.79
WEATHER
+13.09 oC

ԱՄՆ պետքարտուղարը եթերում հայտնվել է ճակատին անսովոր խորհրդանիշով

13:00 06.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում հայտնվել է Մոխրի խաչը ճակատին։

Հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարը ճակատին խաչով խոսում է ուկրաինական հակամարտության և դրան վերջ տալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերի մասին։

Նախորդ օրը Մոխրի չորեքշաբթին էր, որն ազդարարում է Մեծ Պահքի սկիզբը կաթոլիկ, անգլիկան և որոշ լյութերական եկեղեցիներում:

Այս օրը կաթոլիկ պատարագների ժամանակ կատարվում է հավատացյալների գլուխները օրհնված մոխրով ցողելու հատուկ ծես, իսկ երբեմն դրա փոխարեն խաչի նշան են դնում ճակատներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամիջոցների տարածման կանխարգելման նոր քայլեր՝ գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության միջոցով

18:30 06.03.2025

Թմրամիջոցների տարածման կանխարգելման նոր քայլեր՝ գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության միջոցով

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, կանխարգելիչ նոր մեթոդները և գերատեսչությունների համագործակցության զարգացումը՝ օրակարգում։ Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել 2024 թվականին, ի՞նչ նոր գործիքակազմեր են մշակվում կանխարգելման ուղղությամբ, և ինչպե՞ս է զարգանում փոխգործակցությունը ոլորտում. այս և այլ կարևոր հարցեր մարտի 5-ին քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական […] ...

Մարտի 30-ի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնների բաշխումն իրականացվել է. ԿԸՀ

18:18 06.03.2025

Մարտի 30-ի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնների բաշխումն իրականացվել է. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ Նախագահի և քարտուղարի տեղերի բաշխումն իրականացվել է հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`65-ական անդամ նախագահ […] ...

Նոր հատկացումներ՝ կրթական, մարզական և մշակութային մի շարք կառույցների շինարարական աշխատանքների ապահովման համար

18:09 06.03.2025

Նոր հատկացումներ՝ կրթական, մարզական և մշակութային մի շարք կառույցների շինարարական աշխատանքների ապահովման համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 2025թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 4,9 մլրդ դրամի չափով՝ մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովման համար: Գումարը հատկացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարությունը պատշաճ իրականացնելու և այս […] ...

SHANTNEWS

18:00 06.03.2025

SHANTNEWS

Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստը

17:54 06.03.2025

Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստը

Բաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և անազատության մեջ պահվող մյուս հայերի դեմ հարուցված շինծու դատական գործընթացը։ Մարտի 6-ին ընթացող հերթական դատական նիստի ընթացքում դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել ԼՂ-ի պաշտպանության բանակի նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։ Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավիթ […] ...

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի

17:47 06.03.2025

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի

Արհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցի ներկայացուցիչներին, այդ […] ...

BACK_TO_TOP