15:50 06.03.2025
ԱՄՆ պաշտպանության նախարարության Պաշտպանության ինովացիոն ստորաբաժանումը (DIU) պայմանագիր է կնքել ամերիկյան Scale AI ընկերության հետ՝ մշակելու արհեստական ինտելեկտի (AI) վրա հիմնված ռազմական պլանավորման համակարգի նախատիպը, որը կոչվում է Thunderforge: Այս մասին ասվում է ստորաբաժանման կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Thunderforge տեխնոլոգիական լուծումը կտրամադրի AI-ի վրա աշխատող պլանավորման հնարավորություններ, որոշումների աջակցման գործիքներ և ավտոմատացված աշխատանքային հոսքեր, որոնք հնարավորություն կտան ռազմական պլանավորողներին կողմնորոշվել փոփոխվող գործառնական միջավայրում», – ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նոր համակարգը ներդրվում է որոշումների կայացման գործընթացն արագացնելու նպատակով։
19:14 06.03.2025
Կորեայի Հանրապետությունը կտրամադրի 300 000 ԱՄՆ դոլար՝ քաղաքաշինության համարՔաղաքաշինության կոմիտեն, Ասիական զարգացման բանկն ու Կորեայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում էներգաարդյունավետության զարգացման նպատակով։ Հարավային Կորեայի Հանրապետությունը ծրագրի շրջանակում կհատկացնի մոտ 300 հազար դոլար՝ շենքերի և շինությունների էներգաարդյունավետությունը բարելավելու համար։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:00 06.03.2025
Կարևորվել են Հայաստանում իրականացվող գենդերային հավասարության և խտրականությունից պաշտպանության բարեփոխումներին ուղղված աշխատանքներըՄարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 6-ին հանդիպել են «Քլաբ դե Մադրիդ» ֆորումի եւ «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ու ՕքսԵՋեն հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանն ու Մարինա Ղազարյանը: Ռուստամ Բաքոյանը ներկայացրել […] ...
18:51 06.03.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչներինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում (MEDEF) կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Խաչատրյանը մանրամասն անդրադարձ է կատարել ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններին և այդ ուղղություններով գրանցած ցուցանիշներին, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին։ Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի շարունակական բարելավման […] ...
18:42 06.03.2025
Քրեակատարողական ծառայողները կալանավորված անձի համար բերված աղցանի միջից հայտնաբերել են կասկածելի հեղուկՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փորձ է արվելու Արմավիր քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Մ․Ն․-ին փոխանցել թմրանյութ։ Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ո․-ի կողմից կալանավորված անձ Մ․Ն․-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա աղցանի մեջ նկատել են թմրանյութի նմանվող հեղուկ։ […] ...
18:30 06.03.2025
Թմրամիջոցների տարածման կանխարգելման նոր քայլեր՝ գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության միջոցովԹմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, կանխարգելիչ նոր մեթոդները և գերատեսչությունների համագործակցության զարգացումը՝ օրակարգում։ Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել 2024 թվականին, ի՞նչ նոր գործիքակազմեր են մշակվում կանխարգելման ուղղությամբ, և ինչպե՞ս է զարգանում փոխգործակցությունը ոլորտում. այս և այլ կարևոր հարցեր մարտի 5-ին քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական […] ...
18:18 06.03.2025
Մարտի 30-ի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնների բաշխումն իրականացվել է. ԿԸՀԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ Նախագահի և քարտուղարի տեղերի բաշխումն իրականացվել է հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`65-ական անդամ նախագահ […] ...