12:41 06.03.2025
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ կազմակերպությունն աշխատանքային կապեր է պահպանում Հայաստանի հետ։
«Մենք աշխատանքային կապեր ենք պահպանում Երևանի հետ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են»,-ասել է նա։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։
18:18 06.03.2025
Մարտի 30-ի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնների բաշխումն իրականացվել է. ԿԸՀԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ Նախագահի և քարտուղարի տեղերի բաշխումն իրականացվել է հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`65-ական անդամ նախագահ […] ...
18:09 06.03.2025
Նոր հատկացումներ՝ կրթական, մարզական և մշակութային մի շարք կառույցների շինարարական աշխատանքների ապահովման համարՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 2025թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 4,9 մլրդ դրամի չափով՝ մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովման համար: Գումարը հատկացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարությունը պատշաճ իրականացնելու և այս […] ...
17:54 06.03.2025
Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստըԲաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և անազատության մեջ պահվող մյուս հայերի դեմ հարուցված շինծու դատական գործընթացը։ Մարտի 6-ին ընթացող հերթական դատական նիստի ընթացքում դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել ԼՂ-ի պաշտպանության բանակի նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։ Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավիթ […] ...
17:47 06.03.2025
«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվիԱրհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցի ներկայացուցիչներին, այդ […] ...
17:37 06.03.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը Բարսելոնայում հանդիպումներ է ունեցել տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի՝ մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում ընթացող Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները համագործակցության նոր ուղիներ և հնարավորություններ ձեռք բերելու և խորացնելու նպատակով շարունակվում են: Ռուբեն Սիմոնյանը մարտի 5-ին հանդիպում է ունեցել «Plug and Play EMEA»-ի կառավարման գործընկեր Սինա […] ...