Խորհրդարանն ընդունել է խաղային ոլորտին վերաբերող օրենսդրական փաթեթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.58
  • RUBLE
    4.43
  • 425.79
WEATHER
+13.09 oC

Խորհրդարանն ընդունել է խաղային ոլորտին վերաբերող օրենսդրական փաթեթը

12:11 06.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած փոփոխություններն ու լրացումները Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում:

Առաջարկվում է երկու անգամ բարձրացնել օնլայն կազինոների եւ բուքմեյքերական գործունեության համար նախատեսված տուրքերը:

«Կունենանք տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ պետական եկամուտներ»,- այս մասին նշել է օրենսդրական փաթեթի հեղինակը: Ֆինանսական բեռը տարեցտարի կբարձրանա եւ այս գործիքի միջոցով հնարավոր կլինի լուծել խաղային օպերատորի հարցը: Հայկ Սարգսյանի խոսքով օպերատորի միջոցով սահմանափակվելու են օնլայն կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի եւ պետծառայողների դեպքում առհասարակ արգելք է դրվելու:

«Ամբողջ աշխարհում, նաեւ Հայաստանում վերջին տարիներին գրանցված ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է, որից անմասն չի կարող մնալ բանակը, որը մեր հասարակության հայելին է: 2024 թվականին բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետեւանք է»,- նման վիճակագրական տվյալներ է ներակայացրել հիմնական զեկուցողը:

2024 թվականին օնլայն կազինոների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 մլրդ դրամ: «Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, համախառն ներքին արդյունքը կաճեր 10-15 տոկոսով, իսկ պետական եկամուտները` 7,34 տոկոսով»,- փաստել է Հայկ Սարգսյանն ու խոսել այսօր խաղատների եւ օնլայն կազինոների գործունեությունը Հայաստանում օրենքով չարգելելու մասին: Նրա խոսքով պատճառն այն է, որ դեռեւս չունենք համացանցը կառավարելու եւ արտասահմանյան օնլայն կազինոների հասանելիությունը մեր երկրում գոնե 90 տոկոսով արգելափակելու հնարավորություն: «Պատրաստվում եմ անել հնարավորը, որ մեր պետությունն ունենա այդ տեխնիկական հնարավորությունը, որից հետո կանենք նոր օրենսդրական փոփոխություններ եւ առավելագույնս կսահմանափակենք այս արատավոր երեւույթը»,- ընդգծել է պատգամավորը եւ շնորհակալություն հայտնել Կառավարության ղեկավարին այս կարեւորագույն նախաձեռնությանն աջակցելու համար:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ երկրորդ ընթերցման ընթացակարգում ի սկզբանե նախատեսված հարկային բեռի չափը մի քանի անգամ նվազեցվել է, քանի որ հարկը պետք է լինի տրամաբանական եւ չի կարող ավելի մեծ լինել, քան այդ ընկերությունների եկամուտը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը կարեւորել է մինչեւ տարեվերջ խաղային օպերատոր ունենալու հանգամանքը: Ըստ Բաբկեն Թունյանի` կարգավորումները պետք է այնպես լինեն, որ ոլորտը չունենա գերշահույթներ եւ միաժամանակ չլինեն այնքան խիստ, որ մարդիկ իրենց ֆինանսական հոսքերը տեղափոխեն կասկածելի օտարերկրյա կայքեր եւ ավելի մեծ վնասներ ունենան: Նա հավելել է, որ նախաձեռնությունը լուծում է ոչ թե խաղամոլության չտարածման, այլ արդարացի հարկման խնդիրը: Հանձնաժողովի փոխնախագահն առաջարկել է կողմ քվեարկել:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարությունն առաջարկել է խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կատարել պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ: Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ու հիշեցրել, որ պետական տուրքը նախատեսված է խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու քվոտավորման տրամաբանությամբ: Կառավարության առաջարկով ապրիլի մեկից երկու անգամ կբարձրանա պետական տուրքը, այնուհետեւ տարվա սկզբից աճը կլինի շարունակական այս պահին գործող պետական տուրքի չափով` մինչեւ խաղային ոլորտի մոնիտորինգային կենտրոնի ստեղծումն ու օպերատորի ինստիտուտի ներդնումը:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները եւս կարեւորել են խաղային օպերատորի դերը ոլորտի խնդիրների լուծման հարցում, խոսել խաղային ոլորտի բիզնեսի արգելման հնարավորության, դրա ռիսկերի ու դրանց կառավարման մասին: Առաջարկվել է քննարկել շահութահարկի դրույքաչափը վերանայելու հարցը:

«Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով` Թադեւոս Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ նման լուծումներով բնագավառի խնդիրները չեն կարգավորվում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ խաղային օպերատորին վերաբերող օրենքը թեպետ ընդունվել է անցած տարի, բայց օպերատորը պետք է ներդրվի այս տարվա ընթացքում: Ըստ նրա` պետությունը պետք է ամեն քայլ անի ու առավել կարճ ժամանակահատվածում թեկուզ իմպերատիվ տարբերակներով սահմանափակի խաղադրույքների տարածումը:

Հայկ Սարգսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրամիջոցների տարածման կանխարգելման նոր քայլեր՝ գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության միջոցով

18:30 06.03.2025

Թմրամիջոցների տարածման կանխարգելման նոր քայլեր՝ գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության միջոցով

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, կանխարգելիչ նոր մեթոդները և գերատեսչությունների համագործակցության զարգացումը՝ օրակարգում։ Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել 2024 թվականին, ի՞նչ նոր գործիքակազմեր են մշակվում կանխարգելման ուղղությամբ, և ինչպե՞ս է զարգանում փոխգործակցությունը ոլորտում. այս և այլ կարևոր հարցեր մարտի 5-ին քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական […] ...

Մարտի 30-ի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնների բաշխումն իրականացվել է. ԿԸՀ

18:18 06.03.2025

Մարտի 30-ի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնների բաշխումն իրականացվել է. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ Նախագահի և քարտուղարի տեղերի բաշխումն իրականացվել է հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`65-ական անդամ նախագահ […] ...

Նոր հատկացումներ՝ կրթական, մարզական և մշակութային մի շարք կառույցների շինարարական աշխատանքների ապահովման համար

18:09 06.03.2025

Նոր հատկացումներ՝ կրթական, մարզական և մշակութային մի շարք կառույցների շինարարական աշխատանքների ապահովման համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 2025թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 4,9 մլրդ դրամի չափով՝ մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովման համար: Գումարը հատկացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարությունը պատշաճ իրականացնելու և այս […] ...

SHANTNEWS

18:00 06.03.2025

SHANTNEWS

Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստը

17:54 06.03.2025

Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստը

Բաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և անազատության մեջ պահվող մյուս հայերի դեմ հարուցված շինծու դատական գործընթացը։ Մարտի 6-ին ընթացող հերթական դատական նիստի ընթացքում դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել ԼՂ-ի պաշտպանության բանակի նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։ Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավիթ […] ...

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի

17:47 06.03.2025

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի

Արհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցի ներկայացուցիչներին, այդ […] ...

BACK_TO_TOP