Ինչպե՞ս Հայաստան ժամանակավոր ներմուծել ԵԱՏՄ անդամ այլ երկրում գրանցված ավտոմեքենան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+12.09 oC

Ինչպե՞ս Հայաստան ժամանակավոր ներմուծել ԵԱՏՄ անդամ այլ երկրում գրանցված ավտոմեքենան

11:22 06.03.2025

Եթե անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները գրանցված են ԵԱՏՄ անդամ այլ պետության տարածքում, ապա այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծելիս չեն հայտարարագրվում։
Հարց 𝟮
​​​​Ինչպե՞ս ժամանակավոր ներմուծել երրորդ երկրում գրանցված ավտոմեքենան
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում, այսինքն երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծելիս, պետք է պարտադիր լրացնել և մաքսային մարմնին ներկայացնել ուղևորային մաքսային հայտարարագիր։ Ընդ որում, հայտարարագրման պահանջը վերաբերում է թե՛ ԵԱՏՄ անդամ պետությունների, թե՛ օտարերկրյա ֆիզիկական անձանց։
Հարց 𝟯
Ի՞նչ ժամկետով է թույլատրվում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստան
Երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ինչպես օտարերկրյա, այնպես էլ ԵԱՏՄ ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստան, կարող են ժամանակավոր ներմուծել ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
Հարց 𝟰
Ովքե՞ր են համարվում ԵԱՏՄ ֆիզիկական անձինք, իսկ ովքեր՝ օտարերկրյա ֆիզիական անձինք
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծողներին օրենսդրությունը տարանջատում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու, այլ ԵԱՏՄ անձ կամ օտարերկրյա անձ լինելու հանգամանքով։
Եթե ֆիզիկական անձը ԵԱՏՄ մաքսային տարածքում, այս դեպքում՝ Հայաստանում ունի մշտական բնակության վայր, ապա համարվում է ԵԱՏՄ անձ։ Իսկ, եթե ֆիզիկական անձը ԵԱՏՄ-ում, այդ թվում՝ Հայաստանում չունի մշտական բնակության վայր, ապա անկախ ՀՀ քաղաքացիություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, տվյալ ֆիզիկական անձը համարվում է օտարերկրյա անձ։
Օրինակ, եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, բայց բնակվում եք ՌԴ-ում, ապա անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծելիս Դուք համարվում եք ԵԱՏՄ անձ, իսկ, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց ունեք մշտական բնակություն Վրաստանում, ապա համարվում եք օտարերկրյա անձ։ Մեկ այլ օրինակով, եթե օտարերկրյա քաղաքացի եք (չունեք ՀՀ քաղաքացիություն), բայց Հայաստանում ունեք մշտական բնակություն, ապա համարվում եք ԵԱՏՄ անձ։
Հարց 𝟱
Ի՞նչ պարտավորություններ են առաջանում անձնական օգտագործման ավտոմեքենաները ժամանակավոր ներմուծելիս
Եթե երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծում եք ժամանակավոր, այսինքն ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ապա դրանց ներմուծման համար առաջանում է մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորության ապահովման պարտադիր պահանջ, ընդ որում, միայն դրամական միջոցների տեսքով։
Հարց 𝟲
Ի՞նչ է դրամական ապահովումը
Դրամական ապահովումը ենթադրում է ֆիզիկական անձի կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցի գծով միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի փոխանցում (ներմուծման պահին) պետական բյուջեի 900008000755 գանձապետական հաշվին։ Ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում ավտոմեքենան վերաարտահանվելու դեպքում գումարը կվերադարձվի՝ քաղաքացու դիմումի հիման վրա:
Հարց 𝟳
Ի՞նչ պետք է անեն ԵԱՏՄ անձինք ավտոմեքենան ժամանակավոր ներմուծելիս
Հայաստանի կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների ֆիզիկական անձինք՝ երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Հայաստան ժամանակավոր ներմուծելիս բոլոր դեպքերում, այսինքն և՛ առաջին, և հաջորդող տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ, պետք է ներկայացնեն մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների կատարման դրամական ապահովում։
Հարց 𝟴
Ի՞նչ պետք է անեն օտարերկրյա անձինք ավտոմեքենան ժամանակավոր ներմուծելիս
Օտարերկրյա ֆիզիկական անձինք՝ երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առաջին անգամ Հայաստան ժամանակավոր ներմուծելիս չունեն մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների դրամական ապահովման պարտադիր պահանջ։
Դրամական ապահովման պահանջը կառաջանա միայն այն դեպքում, երբ նախկինում Հայաստան ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները դեռ չարտահանած՝ Հայաստան են ներմուծում երկրորդ և հաջորդ տրանսպորտային միջոցները։ Ի դեպ, օտարերկրյա անձը նման պարտավորություն կունենա նաև մշտական բնակության նպատակով Հայաստան ժամանելու դեպքում։
Հարց 𝟵
Ո՞վ կարող է տիրապետել և օգտագործել ժամանակավոր ներմուծված ավտոմեքենան
Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ՀՀ սահմանը հատելու պահից գտնվում է մաքսային հսկողության ներքո և Հայաստանում պետք է գտնվի հայտարարատուի (ներմուծողի) փաստացի տիրապետման և օգտագործման տակ։ Այսինքն, ժամանակավոր ներմուծված ավտոմեքենան չի կարող փոխանցվել այլ անձի, բացառությամբ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Օրինակ, եթե Դուք օտարերկրյա անձ եք և անձնական օգտագործման նպատակով Հայաստան ժամանակավոր ներմուծում եք երրորդ երկրում գրանցված ավտոմեքենան, ապա այն շահագործման նպատակով չեք կարող հանձնել այլ անձանց, այդ թվում` Հայաստանում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիներին, և լքել երկիրը` այդպիսով շրջանցելով վճարումն ապահովելու պահանջը:
Մեկ այլ օրինակով, եթե Դուք ունեք մշտական բնակություն Վրաստանում և անձնական օգտագործման նպատակով Հայաստան ժամանակավոր ներմուծում եք երրորդ երկրում գրանցված ավտոմեքենան, ապա շահագործման նպատակով չեք կարող այն հանձնել Հայաստանում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացուն և լքել երկիրը` այդպիսով շրջանցելով վճարումն ապահովելու պահանջը:
Հարց 𝟭𝟬
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված օրենքը խախտելու դեպքում
Ֆիզիկական անձանց կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության այլ անձանց հանձնելն առաջացնում է տուգանք` այդ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 20 տոկոսի չափով:
Հարց 𝟭𝟭
Արդյո՞ք ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման դեպքում առաջանում է բնապահպանական հարկ
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված և ՀՀ մուտք գործող անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման դիմաց` յուրաքանչյուր մուտքի համար, գանձվում է բնապահպանական հարկ՝ համապատասխան դրույքաչափերով։
Հարց 𝟭𝟮
Արդյո՞ք ժամանակավոր ներմուծման դեպքում պետք է ունենալ ԱՊՊԱ պայմանագիր
Այո, ցանկացած տրանսպորտային միջոց՝ վարելու միջոցով Հայաստան տեղափոխելիս հարկավոր է կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Հիշեք, առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար սահմանված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը չի հանդուրժի ՆԱՏՕ-ի զորամիավորումների հայտնվելն Ուկրաինայում․ Լավրով

15:41 06.03.2025

Ռուսաստանը չի հանդուրժի ՆԱՏՕ-ի զորամիավորումների հայտնվելն Ուկրաինայում․ Լավրով

Ռուսաստանն անտարբեր չի նայի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերը  հայտնվելուն խաղաղապահների քողի տակ և չի հանդուրժի նման գործողությունները Արևմուտքի կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք կտրականապես չենք դիտարկի նման գործողությունները (ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորամիավորումների տեղակայումը Ուկրաինայում), -նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: ...

ՀՀ-ում կներդրվի արտերկրի բուհերում սովորող ուսանողների ֆինանսավորման նոր համակարգ

15:37 06.03.2025

ՀՀ-ում կներդրվի արտերկրի բուհերում սովորող ուսանողների ֆինանսավորման նոր համակարգ

Կառավարությունը հաստատել է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշման ընդունումը բխում է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերից, որոնք արտահայտված են մի շարք ռազմավարական փաստաթղթերում և ոլորտում իրականացվող բարեփոխումներում: «Այս նախագիծը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի մենք, […] ...

Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել

15:33 06.03.2025

Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում մարտի 5-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քարագլուխ գյուղի մի բնակիչ ապօրինի ձեռք բերել և առանձնատանը պահում է որսորդական ակոսափող հրացան: Քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելու նպատակով այցելել են 36-ամյա տղամարդու բնակության հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է ապօրինի պահվող «Օլեն» տիպի երկփողանի ակոսափող հրացան և 4 պարկուճ։ 36-ամյա […] ...

ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

15:27 06.03.2025

ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 5-ին այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ: Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել հոսպիտալ տեղափոխված զինծառայողի իրավունքների վիճակը, ինչի կապակցությամբ ստացվել էր նաև ահազանգ: Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող բժշկի հետ, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում պարզաբանվել […] ...

Սյունիքի պարեկները փայտանյութով մեքենան տեղափոխել են Գորիսի համայնքային բաժին

15:22 06.03.2025

Սյունիքի պարեկները փայտանյութով մեքենան տեղափոխել են Գորիսի համայնքային բաժին

Մարտի 6-ին, կեսգիշերից քիչ անց, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում ծառայություն իրականացնելիս, Սյունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա, որի թափքում առկա էր մոտ 5 խ/մ փայտանյութ: 30-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե փայտանյութը ձեռք է բերել մարտի 5-ին` Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքում, իրեն անծանոթ անձից` տուն […] ...

Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

15:18 06.03.2025

Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից: «Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։   ...

BACK_TO_TOP