11:10 06.03.2025
Հնդկաստանը տարբեր ժամանակներում շփումներ է ունեցել Մոսկվայի և Կիևի հետ, սակայն Նյու Դելին իրեն չի տեսնում որպես միջնորդ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը։
«Ես վստահ չեմ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հնդկաստանն իրեն որպես միջնորդ է տեսնում Ուկրաինայում:
Նա նաև հիշեցրել է, որ Հնդկաստանն այն եզակի երկրներից է, որը պարբերաբար բանակցություններ է վարում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ տարբեր մակարդակներով։
Նա ընդգծել է, որ Մոսկվան և Կիևը պետք է ուղիղ բանակցություններ վարեն։
«Մենք կարծում ենք, որ նրանք պետք է ուղիղ բանակցեն, սա եղել է մեր հետևողական դիրքորոշումը, մենք երբեք նրանց խորհուրդ չենք տվել, թե ինչ ձևաչափով և ինչ պայմաններով պետք է լինեն բանակցությունները, դա իրենց գործն է»,- ասել է նա։
15:41 06.03.2025
Ռուսաստանը չի հանդուրժի ՆԱՏՕ-ի զորամիավորումների հայտնվելն Ուկրաինայում․ ԼավրովՌուսաստանն անտարբեր չի նայի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերը հայտնվելուն խաղաղապահների քողի տակ և չի հանդուրժի նման գործողությունները Արևմուտքի կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք կտրականապես չենք դիտարկի նման գործողությունները (ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորամիավորումների տեղակայումը Ուկրաինայում), -նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: ...
15:37 06.03.2025
ՀՀ-ում կներդրվի արտերկրի բուհերում սովորող ուսանողների ֆինանսավորման նոր համակարգԿառավարությունը հաստատել է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշման ընդունումը բխում է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերից, որոնք արտահայտված են մի շարք ռազմավարական փաստաթղթերում և ոլորտում իրականացվող բարեփոխումներում: «Այս նախագիծը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի մենք, […] ...
15:33 06.03.2025
Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրացան են հայտնաբերելՔրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում մարտի 5-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քարագլուխ գյուղի մի բնակիչ ապօրինի ձեռք բերել և առանձնատանը պահում է որսորդական ակոսափող հրացան: Քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելու նպատակով այցելել են 36-ամյա տղամարդու բնակության հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է ապօրինի պահվող «Օլեն» տիպի երկփողանի ակոսափող հրացան և 4 պարկուճ։ 36-ամյա […] ...
15:27 06.03.2025
ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 5-ին այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ: Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել հոսպիտալ տեղափոխված զինծառայողի իրավունքների վիճակը, ինչի կապակցությամբ ստացվել էր նաև ահազանգ: Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող բժշկի հետ, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում պարզաբանվել […] ...
15:22 06.03.2025
Սյունիքի պարեկները փայտանյութով մեքենան տեղափոխել են Գորիսի համայնքային բաժինՄարտի 6-ին, կեսգիշերից քիչ անց, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում ծառայություն իրականացնելիս, Սյունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա, որի թափքում առկա էր մոտ 5 խ/մ փայտանյութ: 30-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե փայտանյութը ձեռք է բերել մարտի 5-ին` Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքում, իրեն անծանոթ անձից` տուն […] ...
15:18 06.03.2025
Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից: «Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ ...