08:05 06.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
14:43 06.03.2025
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական օրակարգում փոխադարձ առևտրի և ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման միջոցով։ Փովարչապետ […] ...
14:35 06.03.2025
Համագյուղացուն մարմնական վնասվածքներ պատճառած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել էՄարտի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «մեջքի կտրած-ծակած, արնահոսող բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Մասրիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել։ 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է տան բակում սայթաքելու և երկաթների […] ...
14:23 06.03.2025
Պեսկովը վստահեցրել է, որ Ռուսաստանը կօգնի Աբխազիային լուծել էներգետիկ խնդիրըՌուսաստանը մի կողմ չի կանգնի և կաջակցի Աբխազիային էներգետիկ խնդիրների հետ կապված արտակարգ իրավիճակներում, հանրապետության քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը կբարելավվի և կպարզեցվի, ինչը ռուսական պետության ղեկավարի առաջնահերթությունն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ երեկ նախագահը շատ, շատ մանրակրկիտ և դրական զրույց ունեցավ Աբխազիայի ընտրված […] ...
14:17 06.03.2025
Լավրով. Ռուսաստանը Ուկրաինայում ԵՄ զորքերի տեղակայման հարցում փոխզիջման տեղ չի տեսնումՌուսաստանը փոխզիջումների տեղ չի տեսնում Ուկրաինայում եվրոպական ռազմական կոնտինգենտներ տեղակայելու հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք փոխզիջման տեղ չենք տեսնում: Այս քննարկումն ընթանում է բացահայտ թշնամական նպատակներով, և նրանք չեն թաքցնում, թե ինչի համար է դա իրենց պետք»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինա ԵՄ խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ […] ...
14:10 06.03.2025
Ֆրանսիան արագացնում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու աշխատանքներըՖրանսիան արագացնում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու աշխատանքները Վաշինգտոնի կողմից Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու պատճառով, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։ «Հանրապետության նախագահը (Էմանուել Մակրոնը – խմբ.) ինձ խնդրեց արագացնել աշխատանքը ֆրանսիական օգնության տարբեր փաթեթների վրա: Որովհետև մենք՝ եվրոպացիներս, չենք կարող սահմանափակվել հայտարարություններով: Մենք նաև պետք է գործենք փոխհատուցելու ամերիկյան օգնությունը, որը կարող է […] ...
14:00 06.03.2025
Խանդանյանը Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատումը չի կապում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ հայցերի հնարավոր հետկանչման հարցի հետՀայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Միջազգային իրավական հարցեով ՀՀ ներկայացուցչի պաշտոնից Եղիշե Կիրակոսյանի ազատման որոշումը չի կապում միջազգային ատյաններում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ ներկայացված հայցերի հնարավոր հետկանչման շուրջ՝ ՀՀ իշխանության հետ ենթադրյալ տարաձայնությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով Կիրակոսյանի՝ աշխատանքից ազատման պատճառներին ու հնարավոր տարաձայնությունների […] ...