09:15 06.03.2025
ԱՄՆ վարչակազմը հույս ունի, որ Ուկրաինան, փոխելով իր դիրքորոշումը, անկեղծորեն շահագրգռված է ճգնաժամի կարգավորման բանակցություններով։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ինչ վերաբերում է ռուսներին, տեսեք, նրանց հետ էլ հեշտ չի լինի գործ ունենալ, չէ՞: Բայց մենք պետք է պարզենք, թե ինչ են նրանք պատրաստ անել՝ նրանց բերելով բանակցությունների սեղանի շուրջ: Մենք չէինք կարող դա անել, եթե ուկրաինացիներն ասեին, որ իրենք հետաքրքրված չեն բանակցություններով:
Այժմ իրավիճակը փոխվել է, և մենք հուսով ենք, որ դա ճիշտ է», – ասել է նա՝ նշելով, որ դա օգուտ կբերի բոլորին՝ ռուսներին, Ուկրաինայի ժողովրդին, Միացյալ Նահանգների ժողովրդին և եվրոպացի գործընկերներին և դաշնակիցներին։
15:27 06.03.2025
ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 5-ին այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ: Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել հոսպիտալ տեղափոխված զինծառայողի իրավունքների վիճակը, ինչի կապակցությամբ ստացվել էր նաև ահազանգ: Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող բժշկի հետ, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում պարզաբանվել […] ...
15:22 06.03.2025
Սյունիքի պարեկները փայտանյութով մեքենան տեղափոխել են Գորիսի համայնքային բաժինՄարտի 6-ին, կեսգիշերից քիչ անց, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում ծառայություն իրականացնելիս, Սյունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա, որի թափքում առկա էր մոտ 5 խ/մ փայտանյութ: 30-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե փայտանյութը ձեռք է բերել մարտի 5-ին` Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքում, իրեն անծանոթ անձից` տուն […] ...
15:18 06.03.2025
Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից: «Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ ...
15:14 06.03.2025
Լավրովը նշել է Ուկրաինայի հակամարտության արագ կարգավորման պայմանըՌուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է արագ դադարեցվել, եթե դադարեցվի Կիևին արևմտյան ռազմական օգնության մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը իրավացի էր, երբ իր բնորոշ ձևով հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է դադարեցվել երկու շաբաթվա […] ...
15:08 06.03.2025
2024 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճ է գրանցելՀայաստանում 2024 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.0%: ...
15:05 06.03.2025
«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում (տեսանյութը՝https://www.youtube.com/watch?v=11K0zl_1Ks0)։ Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ […] ...