Ամեն ինչ արվում է, որ կարկուտը գա, դաշտերը ջարդի, վերջում ասեն՝ կառավարություն, փոխհատուցի. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Ամեն ինչ արվում է, որ կարկուտը գա, դաշտերը ջարդի, վերջում ասեն՝ կառավարություն, փոխհատուցի. վարչապետ

12:43 22.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ՝ համայնքապետերի հետ խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում: Վարչապետը նշել է, որ բազմիցս ու տարբեր կողմերից լսել է հակակարկտային կայանների անարդյունավետության մասին, բայց հետո իրեն զեկուցել են, որ շատ դեպքերում դրանք լիցքավորված չեն եղել: Վառ օրինակ է Սուրենավանի դեպքը: Մայիսի 21-ին այնտեղ ուժեղ կարկուտ է տեղացել ու բերքը վնասել: 4 կայաններից մեկը չի աշխատել լիցքավորված չլինելու պատճառով:

«Սա նշանակում է՝ մենք ոչ թե կայանների, այլ դրանք օգտագործելու խնդիր ունենք: Մեր երկրում այսպիսի իրավիճակ է՝ գնում են կայանները, չեն օգտագործում, չարաշահումներ են անում, գումարները մսխում են, հետո ասում են՝ սրանք չեն աշխատում, եկեք հրթիռ առնենք: Վաղը հրթիռ կառնենք, կրկին կասեն՝ սրանք չեն աշխատում»,- ասաց վարչապետը:

Հետո նա դիմեց Սուրենավանի գյուղապետին՝ հարցով՝ արդյո՞ք նրանք չեն հավաքվելու կառավարության դիմաց՝ փոխհատուցում պահանջելու:

«Ամեն ինչ արվում է, որ կարկուտը գա, դաշտերը ջարդի, վերջում գան, ասեն՝ կառավարություն, դե փոխհաատուցի»,- ասաց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

21:00 28.04.2025

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն

20:47 28.04.2025

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն

Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են […] ...

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

20:35 28.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի  նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ […] ...

«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են

20:30 28.04.2025

«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են

Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […] ...

Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ

20:24 28.04.2025

Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...

Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումը

20:20 28.04.2025

Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումը

Առևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...

BACK_TO_TOP