22:50 05.03.2025
ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց մեկնաբանել հայտարարությունը: Մի քանի օր առաջ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել կոչով` դադարեցնել բանակցությունները Բաքվի հետ, քանի դեռ գերիներին ազատ չեն արձակել:
«Գիտեք, ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, ովքեր այսօր ասում են, որ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները և դա պայմանավորի որևէ բանով: Ես, սովորաբար, չգիտեմ` որքանով եք նկատել, թե չէ, ջանքեր եմ գործադրում մեկնաբանություններ չանել կոնկրետ անձանց մասին կամ նրանց ասածների մասին, բայց էս դեպքում երևի չեմ կարող չանել։ Իսկապես, առաջարկը գնահատում եմ անսթափ, սարսափում եմ, երբ որ պատկերացնում եմ, որ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները, հասկանում եմ՝ թե ինչու այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Միակ հույսս այն է, որ տարիներ առաջ գոնե սթափության աստիճանն ավելին է եղել։
Մեր կողմից կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը խստորեն և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ, և մենք մեր կառուցողական ջանքերը գործադրելու ենք, որ այդ խաղաղությունն օր առաջ իրականություն դառնա և բոլոր եղած խնդիրներն էլ լուծվեն, այդ թվում և՝ գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցը, որը, անշուշտ, վարչապետն էլ քանի անգամ այսօր արդեն ասաց, մեր առաջնահերթություններից մեկն է և մեր օրակարգում է»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով օրեր առաջ ԱԳՆ շենքի դիմաց կազմակերպված ակցիային, որի մասնակիցները պահանջում էին նաև հրավիրել Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին ու ներկայացնել հարցը՝ Միրզոյանն ասաց.
«Միայն ամպագոռգոռ հայտարարություններով չէ և միայն հրապարակային գործունեությամբ չէ, որ մենք հետամուտ ենք լինում պահվող անձանց, ռազմագերիների՝ օր առաջ ազատ արձակմանը: Դրա համար մենք գործադրում ենք մեր բոլոր ջանքերը՝ նախևառաջ, իհարկե, դիվանագիտական խողովակներով»:
ԱԳ նախարարն ընդգծեց՝ կան նաև տեսանելի գործողություններ, և ինքը զարմանում է, որ գործընկերները կամ չեն տեսնում կամ ջանք չեն գործադրում այդ մասին իմանալու:
Նա նշեց, որ 2020 թվականի պատերազմից ի վեր 150–ից ավելի գերի է եղել, և նրանց մեծ մասը վերադարձվել է հայրենիք:
«Ես ուզում եմ մի շաբաթվա կամ 10 օրվա թարմության մի քանի տեսանելի բաներ թվարկել: Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որը, թերևս, այս հարցով ամենապատկառելի և վերաբերելի կառույցներից մեկն է, ես ունեցել եմ հրապարակային ելույթ, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային և շինծու դատավարությունների թեմային և այդ «դատավարություններում» գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտանգումների, ապօրինի ներգործությունների թեմային: Ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ: Այս ամբողջը վերջին մի շաբաթվա-տասը օրվա բան եմ ասում: Ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ. կրկին, այս ոլորտի, այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը միջազգային հարաբերություններում: Մեր հանդիպումից երկու-երեք օր անց Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը` Վոլկեր Տյուրկը, հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայազգի պահվող անձանց։ Սա դեռ մի շաբաթն եմ թվարկել, տասը օրը և մենակ երևացող բաներ, որոնց մասին մամուլում որևէ դրսևորում է եղել»,- նշեց նախարարը:
10:11 06.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ: ...
10:00 06.03.2025
Վենսը հայտարարել է Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելու պլանների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը կավարտվի մինչև պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ավարտը՝ 2029 թվականին։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Կարծում եմ՝ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ այս ժամկետի ավարտին մենք կավարտենք ամբողջ սահմանային պատը: Եվ, իհարկե, մենք խոսում ենք ֆիզիկական կառուցվածքի, բուն […] ...
09:55 06.03.2025
Կալաձեին, Կարյակինին, Տիմոշչուկին ու այլ մարզիկների Ուկրաինայում զրկել են սպորտային կոչումներիցՈւկրաինայի սպորտի ու երիտասարդության նախարարությունը հայտարարել է մի քանի մարզիկների սպորտային կոչումներից զրկելու մասին: Թբիլիսիի քաղաքապետ, «Միլանի» ու Կիևի «Դինամոյի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն զրկվել է Ուկրաինայում միջազգային սպորտի վաստակավոր վարպետի կոչումից: Նույն կոչումից զրկվել են նաև ակադեմիական թիավարության ներկայացուցիչ Լարիսա Ժալինսկայան և կարատեիստներ Եվգենի ու Դարյա Պիլիպյուկները: «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը և շախմատիստ […] ...
09:50 06.03.2025
NYT. Կիևին ԱՄՆ-ի օգնության դադարեցումը կարող է կարճատև լինել, եթե Կիևը գնա զիջումներիՎաշինգտոնը խոստովանում է, որ Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցումը կարող է երկար չտեւել, եթե Կիեւը զիջումների գնա Սպիտակ տանը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է New York Times-ը։ Դրա տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ «ռազմական մատակարարումների և հետախուզական տեղեկատվության տրամադրման դադարը» կարող է «համեմատաբար կարճատև լինել», եթե Վլադիմիր Զելենսկին համաձայնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջներին։ […] ...
09:45 06.03.2025
Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
09:40 06.03.2025
Նիդեռլանդները 3,5 միլիարդ եվրո կհատկացնի 2026 թվականին Ուկրաինային աջակցելու համարՆիդեռլանդները մտադիր է 3,5 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային 2026 թվականին օգնելու համար։ Այս մասին հաղորդում է NOS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆին։ Հեռարձակող կորպորացիայի տվյալներով՝ ելույթ ունենալով խորհրդարանում տեղի ունեցած բանավեճում, Նիդեռլանդների կառավարության ղեկավարն ասել է, որ նախորդ տարիներին Ուկրաինային աջակցելու համար տարեկան հատկացվել է մոտավորապես 3,5 միլիարդ եվրո, իսկ 2026 թվականին նախատեսվում է […] ...