Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել. Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+1.09 oC

Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել. Արարատ Միրզոյան

22:11 05.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հիշեցրեց Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը իբր ինչ-որ պարտավորություններ ունի, որ չի կատարում, ինչին ի պատասխան նախարարը հայտարարեց.

«Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել որևէ պարտավորություն՝ ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։ Ինչ վերաբերում է հարցի բուն իմաստին, մենք, կրկին, քանիցս ասել ենք` մենք պատրաստ ենք օր առաջ բացել կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Մենք հանդես ենք եկել խորը և շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով» և նաև դրա տրամաբանության մեջ և այդ համատեքստում Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ ենք արել: Այնպես որ այստեղ ավելացնելու շատ բան իրականում չկա, հանրահայտ են մեր դիրքորոշումները:

Միրզոյանի խոսքերով՝ ապաշրջափակման գործընթացը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի հետ բանակցություններով, այլ ներառում է նաև Թուրքիայի հետ երկխոսությունը։

«Հարցը միայն Ադրբեջանի մասին և մասով չէ: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, ներառում է, օրինակ, մեր արևմտյան հարևանին։ Մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի-Կարս երկաթգծի մասով, մենք ինքներս այս նույն ապաշրջափակման արդյունքում, երբ այն տեղի ունենա, նպատակ ունենք կապվել, օրինակ, նույն Ադրբեջանի ենթակառուցվածքներով Կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ և այս խոսակցությունը մենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակում ենք»,- ասաց նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենսը հայտարարել է Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելու պլանների մասին

10:00 06.03.2025

Վենսը հայտարարել է Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելու պլանների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը կավարտվի մինչև պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ավարտը՝ 2029 թվականին։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Կարծում եմ՝ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ այս ժամկետի ավարտին մենք կավարտենք ամբողջ սահմանային պատը: Եվ, իհարկե, մենք խոսում ենք ֆիզիկական կառուցվածքի, բուն […] ...

Կալաձեին, Կարյակինին, Տիմոշչուկին ու այլ մարզիկների Ուկրաինայում զրկել են սպորտային կոչումներից

09:55 06.03.2025

Կալաձեին, Կարյակինին, Տիմոշչուկին ու այլ մարզիկների Ուկրաինայում զրկել են սպորտային կոչումներից

Ուկրաինայի սպորտի ու երիտասարդության նախարարությունը հայտարարել է մի քանի մարզիկների սպորտային կոչումներից զրկելու մասին: Թբիլիսիի քաղաքապետ, «Միլանի» ու Կիևի «Դինամոյի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն զրկվել է Ուկրաինայում միջազգային սպորտի վաստակավոր վարպետի կոչումից: Նույն կոչումից զրկվել են նաև ակադեմիական թիավարության ներկայացուցիչ Լարիսա Ժալինսկայան և կարատեիստներ Եվգենի ու Դարյա Պիլիպյուկները: «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը և շախմատիստ […] ...

NYT. Կիևին ԱՄՆ-ի օգնության դադարեցումը կարող է կարճատև լինել, եթե Կիևը գնա զիջումների

09:50 06.03.2025

NYT. Կիևին ԱՄՆ-ի օգնության դադարեցումը կարող է կարճատև լինել, եթե Կիևը գնա զիջումների

Վաշինգտոնը խոստովանում է, որ Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցումը կարող է երկար չտեւել, եթե Կիեւը զիջումների գնա Սպիտակ տանը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է New York Times-ը։ Դրա տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ «ռազմական մատակարարումների և հետախուզական տեղեկատվության տրամադրման դադարը» կարող է «համեմատաբար կարճատև լինել», եթե Վլադիմիր Զելենսկին համաձայնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջներին։ […] ...

Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:45 06.03.2025

Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

Նիդեռլանդները 3,5 միլիարդ եվրո կհատկացնի 2026 թվականին Ուկրաինային աջակցելու համար

09:40 06.03.2025

Նիդեռլանդները 3,5 միլիարդ եվրո կհատկացնի 2026 թվականին Ուկրաինային աջակցելու համար

Նիդեռլանդները մտադիր է 3,5 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային 2026 թվականին օգնելու համար։ Այս մասին հաղորդում է NOS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆին։ Հեռարձակող կորպորացիայի տվյալներով՝ ելույթ ունենալով խորհրդարանում տեղի ունեցած բանավեճում, Նիդեռլանդների կառավարության ղեկավարն ասել է, որ նախորդ տարիներին Ուկրաինային աջակցելու համար տարեկան հատկացվել է մոտավորապես 3,5 միլիարդ եվրո, իսկ 2026 թվականին նախատեսվում է […] ...

Al Jazeera. Գազայի իշխանությունները սկսել են անկլավում գտնվող ժամանակավոր գերեզմանատների լուծարումը

09:35 06.03.2025

Al Jazeera. Գազայի իշխանությունները սկսել են անկլավում գտնվող ժամանակավոր գերեզմանատների լուծարումը

Գազայի հատվածի իշխանությունները սկսել են աշխատանքները 2023 թվականի հոկտեմբերին անկլավում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհվածների ժամանակավոր թաղման վայրերը վերացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Տեղի քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատակիցները սկսել են դուրս բերել զոհվածների մարմինները այն տարածքներում, որտեղ ժամանակավոր գերեզմանատներ են կազմակերպվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ։ Այնուամենայնիվ, այս աշխատանքը դեռևս […] ...

BACK_TO_TOP