21:34 05.03.2025
Այսօր՝ մարտի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի Դրոյի փողոցում չբնակեցված տուն է այրվում:
Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարզվել է, որ այրվել է տան բաղդադե առաստաղը մոտ 70 քմ, նախամուտքի հատակը մոտ 10 քմ, դուռ և պատուհան,մասամբ ջերմահարվել է ննջասենյակի գույքը։
10:22 06.03.2025
Համայնքային ոստիկանության առաջնային նպատակը համայնքի հետ սերտ կապի ապահովումն է. կայացել է աշխատանքային խորհրդակցությունՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ներկա է գտնվել Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը։ Ներկա էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ Նախարարն ընդգծել է, որ Համայնքային ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի համայնքի հետ սերտ […] ...
10:11 06.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ: ...
10:00 06.03.2025
Վենսը հայտարարել է Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելու պլանների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը կավարտվի մինչև պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ավարտը՝ 2029 թվականին։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Կարծում եմ՝ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ այս ժամկետի ավարտին մենք կավարտենք ամբողջ սահմանային պատը: Եվ, իհարկե, մենք խոսում ենք ֆիզիկական կառուցվածքի, բուն […] ...
09:55 06.03.2025
Կալաձեին, Կարյակինին, Տիմոշչուկին ու այլ մարզիկների Ուկրաինայում զրկել են սպորտային կոչումներիցՈւկրաինայի սպորտի ու երիտասարդության նախարարությունը հայտարարել է մի քանի մարզիկների սպորտային կոչումներից զրկելու մասին: Թբիլիսիի քաղաքապետ, «Միլանի» ու Կիևի «Դինամոյի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն զրկվել է Ուկրաինայում միջազգային սպորտի վաստակավոր վարպետի կոչումից: Նույն կոչումից զրկվել են նաև ակադեմիական թիավարության ներկայացուցիչ Լարիսա Ժալինսկայան և կարատեիստներ Եվգենի ու Դարյա Պիլիպյուկները: «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը և շախմատիստ […] ...
09:50 06.03.2025
NYT. Կիևին ԱՄՆ-ի օգնության դադարեցումը կարող է կարճատև լինել, եթե Կիևը գնա զիջումներիՎաշինգտոնը խոստովանում է, որ Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցումը կարող է երկար չտեւել, եթե Կիեւը զիջումների գնա Սպիտակ տանը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է New York Times-ը։ Դրա տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ «ռազմական մատակարարումների և հետախուզական տեղեկատվության տրամադրման դադարը» կարող է «համեմատաբար կարճատև լինել», եթե Վլադիմիր Զելենսկին համաձայնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջներին։ […] ...
09:45 06.03.2025
Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...