Կառավարությունը նախատեսում է ներդնել խաղադրույքները վերահսկող օպերատորի համակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+2.09 oC

Կառավարությունը նախատեսում է ներդնել խաղադրույքները վերահսկող օպերատորի համակարգ

18:55 05.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շահումով խաղերի ոլորտում նախատեսվող հարկային փոփոխություններին և կարգավորումներին՝ ընդգծելով, որ այս հարցում արմատական մոտեցում ունի։

«2018-ից այս կողմ շահումով խաղերի ոլորտում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Ուզում եմ ուղիղ ասել՝ այս հարցում ես ռադիկալ տրամադրված եմ, բայց չեմ ցանկանում, որ այդ տրամադրվածությունը մեզ զրկի հավասարակշռված մոտեցումներից», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ բուքմեյքերական գործունեության հարկային բեռը վերջին տարիներին մի քանի փուլով բարձրացվել է, և ներկայումս խաղադրույքների պետական տուրքը կրկնապատկվում է։

«Մենք այս ոլորտում տուրք բարձրացրել ենք մի քանի փուլով։ Սահմանել ենք նոր հարկ խաղադրույքներից, և հիմա այդ խաղադրույքների պետական տուրքը կրկնապատկում ենք», – նշեց նա։

Վարչապետը նաև հայտարարեց, որ կառավարությունն աշխատում է օպերատորի համակարգի ներդրման վրա, որը թույլ կտա պետությանը վերահսկել խաղադրույքները, շահումները և դրանց հարկումը։ Սակայն, ըստ Փաշինյանի, հնարավոր են արհեստական խոչընդոտներ, որոնք կարող են տարբեր միջոցներով ձգձգել օպերատորի մուտքը շուկա։

«Մենք ունենք պայմանավորվածություն․ քանի դեռ օպերատորը չի մտել, տուրքը անընդհատ բարձրանալու է։ Սա ոչ այնքան ֆիսկալ նպատակ է հետապնդում, այլ այն, որ հնարավոր տարբեր լոբբինգային խոչընդոտները վերացնենք»,-հայտարարեց նա։

Փաշինյանը շեշտեց, որ այս հարցում այնքան է արմատական մոտեցում ցուցաբերել, որ նույնիսկ կառավարությունում քննարկումների ժամանակ առաջարկել է ծայրահեղ լուծումներ։

«Երբ որոշ կարգավորումների մասին ասել եմ՝ առաջարկում եմ այսպես անել, հակադարձել են՝ կարող է ոլորտը փակվի։ Ես ասել եմ՝ թող փակվի, որովհետև եթե մի կողմում հանրային անվտանգությունն է, մյուս կողմում՝ ոլորտը, ուրեմն թող այդպես լինի», – ընդգծեց վարչապետը։

Այնուամենայնիվ, ըստ Փաշինյանի, քննարկումների արդյունքում որոշվել է շարունակել ավելի հավասարակշռված ճանապարհով, որը ներառում է օպերատորի ներդրումը և հարկային քաղաքականության խստացումը։

Փաշինյանն անդրադարձավ նաև սոցիալապես անապահով անձանց կողմից շահումով խաղերին մասնակցելու խնդրին՝ ընդգծելով, որ նպաստ ստացող քաղաքացիները չպետք է կարողանան խաղադրույքներ կատարել։

«Եթե որևէ մեկը խաղադրույք է անում, հետո պետությունից նպաստ է ստանում, մենք պետք է տանք նպաստը, բայց մյուս կողմից պետք է արգելենք, որ նա խաղադրույք կատարի», – ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ դրա համար անհրաժեշտ է անձնային նույնականացման մեխանիզմների ներդրում, որը թույլ կտա սահմանափակել սոցիալապես անապահով անձանց մուտքը բուքմեյքերական հարթակներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մարտի 6-ին

10:11 06.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:   ...

Վենսը հայտարարել է Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելու պլանների մասին

10:00 06.03.2025

Վենսը հայտարարել է Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելու պլանների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը կավարտվի մինչև պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ավարտը՝ 2029 թվականին։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Կարծում եմ՝ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ այս ժամկետի ավարտին մենք կավարտենք ամբողջ սահմանային պատը: Եվ, իհարկե, մենք խոսում ենք ֆիզիկական կառուցվածքի, բուն […] ...

Կալաձեին, Կարյակինին, Տիմոշչուկին ու այլ մարզիկների Ուկրաինայում զրկել են սպորտային կոչումներից

09:55 06.03.2025

Կալաձեին, Կարյակինին, Տիմոշչուկին ու այլ մարզիկների Ուկրաինայում զրկել են սպորտային կոչումներից

Ուկրաինայի սպորտի ու երիտասարդության նախարարությունը հայտարարել է մի քանի մարզիկների սպորտային կոչումներից զրկելու մասին: Թբիլիսիի քաղաքապետ, «Միլանի» ու Կիևի «Դինամոյի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն զրկվել է Ուկրաինայում միջազգային սպորտի վաստակավոր վարպետի կոչումից: Նույն կոչումից զրկվել են նաև ակադեմիական թիավարության ներկայացուցիչ Լարիսա Ժալինսկայան և կարատեիստներ Եվգենի ու Դարյա Պիլիպյուկները: «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը և շախմատիստ […] ...

NYT. Կիևին ԱՄՆ-ի օգնության դադարեցումը կարող է կարճատև լինել, եթե Կիևը գնա զիջումների

09:50 06.03.2025

NYT. Կիևին ԱՄՆ-ի օգնության դադարեցումը կարող է կարճատև լինել, եթե Կիևը գնա զիջումների

Վաշինգտոնը խոստովանում է, որ Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցումը կարող է երկար չտեւել, եթե Կիեւը զիջումների գնա Սպիտակ տանը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է New York Times-ը։ Դրա տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ «ռազմական մատակարարումների և հետախուզական տեղեկատվության տրամադրման դադարը» կարող է «համեմատաբար կարճատև լինել», եթե Վլադիմիր Զելենսկին համաձայնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջներին։ […] ...

Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:45 06.03.2025

Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

Նիդեռլանդները 3,5 միլիարդ եվրո կհատկացնի 2026 թվականին Ուկրաինային աջակցելու համար

09:40 06.03.2025

Նիդեռլանդները 3,5 միլիարդ եվրո կհատկացնի 2026 թվականին Ուկրաինային աջակցելու համար

Նիդեռլանդները մտադիր է 3,5 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային 2026 թվականին օգնելու համար։ Այս մասին հաղորդում է NOS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆին։ Հեռարձակող կորպորացիայի տվյալներով՝ ելույթ ունենալով խորհրդարանում տեղի ունեցած բանավեճում, Նիդեռլանդների կառավարության ղեկավարն ասել է, որ նախորդ տարիներին Ուկրաինային աջակցելու համար տարեկան հատկացվել է մոտավորապես 3,5 միլիարդ եվրո, իսկ 2026 թվականին նախատեսվում է […] ...

BACK_TO_TOP