15:35 05.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերին պաշտոնը ստանձնելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Ավստրիայի ժողովրդի բարօրության։
Վստահ եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Ավստրիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին ու իր կարևոր ներդրումն ունենալով միջազգային համագործակցության ասպարեզում մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում:
Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված ժողովրդավարական համընդհանուր արժեքների վրա: Բարձր ենք գնահատում Ավստրիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերն առավել կաշխուժանան ու կհագենան նոր բովանդակությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցիկ ապագայի։
Վերստին շնորհավորում եմ Ձեզ Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մոտ ապագայում Ձեզ հետ հանդիպելու և արդյունավետ քննարկում ունենալու ակնկալիքով»:
10:11 06.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 6-ին10:00 06.03.2025
Վենսը հայտարարել է Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելու պլանների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը կավարտվի մինչև պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ավարտը՝ 2029 թվականին։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Կարծում եմ՝ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ այս ժամկետի ավարտին մենք կավարտենք ամբողջ սահմանային պատը: Եվ, իհարկե, մենք խոսում ենք ֆիզիկական կառուցվածքի, բուն […] ...
09:55 06.03.2025
Կալաձեին, Կարյակինին, Տիմոշչուկին ու այլ մարզիկների Ուկրաինայում զրկել են սպորտային կոչումներիցՈւկրաինայի սպորտի ու երիտասարդության նախարարությունը հայտարարել է մի քանի մարզիկների սպորտային կոչումներից զրկելու մասին: Թբիլիսիի քաղաքապետ, «Միլանի» ու Կիևի «Դինամոյի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն զրկվել է Ուկրաինայում միջազգային սպորտի վաստակավոր վարպետի կոչումից: Նույն կոչումից զրկվել են նաև ակադեմիական թիավարության ներկայացուցիչ Լարիսա Ժալինսկայան և կարատեիստներ Եվգենի ու Դարյա Պիլիպյուկները: «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը և շախմատիստ […] ...
09:50 06.03.2025
NYT. Կիևին ԱՄՆ-ի օգնության դադարեցումը կարող է կարճատև լինել, եթե Կիևը գնա զիջումներիՎաշինգտոնը խոստովանում է, որ Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցումը կարող է երկար չտեւել, եթե Կիեւը զիջումների գնա Սպիտակ տանը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է New York Times-ը։ Դրա տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ «ռազմական մատակարարումների և հետախուզական տեղեկատվության տրամադրման դադարը» կարող է «համեմատաբար կարճատև լինել», եթե Վլադիմիր Զելենսկին համաձայնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջներին։ […] ...
09:45 06.03.2025
Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
09:40 06.03.2025
Նիդեռլանդները 3,5 միլիարդ եվրո կհատկացնի 2026 թվականին Ուկրաինային աջակցելու համարՆիդեռլանդները մտադիր է 3,5 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային 2026 թվականին օգնելու համար։ Այս մասին հաղորդում է NOS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆին։ Հեռարձակող կորպորացիայի տվյալներով՝ ելույթ ունենալով խորհրդարանում տեղի ունեցած բանավեճում, Նիդեռլանդների կառավարության ղեկավարն ասել է, որ նախորդ տարիներին Ուկրաինային աջակցելու համար տարեկան հատկացվել է մոտավորապես 3,5 միլիարդ եվրո, իսկ 2026 թվականին նախատեսվում է […] ...
09:35 06.03.2025
Al Jazeera. Գազայի իշխանությունները սկսել են անկլավում գտնվող ժամանակավոր գերեզմանատների լուծարումըԳազայի հատվածի իշխանությունները սկսել են աշխատանքները 2023 թվականի հոկտեմբերին անկլավում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհվածների ժամանակավոր թաղման վայրերը վերացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Տեղի քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատակիցները սկսել են դուրս բերել զոհվածների մարմինները այն տարածքներում, որտեղ ժամանակավոր գերեզմանատներ են կազմակերպվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ։ Այնուամենայնիվ, այս աշխատանքը դեռևս […] ...