Հայտնի է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով դրամաշնորհ ստացողների ցանկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
0.09 oC

Հայտնի է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով դրամաշնորհ ստացողների ցանկը

12:34 05.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեղի է ունեցել «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2025 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորող խորհրդի ամփոփիչ նիստը: Խորհուրդը ձևավորվել է՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի N 1775-Ա/2 հրամանի:

Այս միջոցառմամբ 2025 թվականին դրամաշնորհ ստացող ֆիզիկական, իրավաբանական անձանց, արտերկրի հրատարակիչների ցանկի ձևավորման համար ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի կայքերում հրապարակվել էին համապատասխան հայտարարություններ:

Այս հայտարարությունների հիման վրա ֆիզիկական անձինք՝ թարգմանիչները, հետազոտողները, ստեղծագործողները և արտերկրի հրատարակիչները ներկայացրել էին դրամաշնորհի ստացման հայտեր (համաձայն ԿԳՄՍ նախարարի՝ ««Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2025 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորելու համար հայտարարվող մրցույթի կարգը, հայտարարությունը, հայտաձևը, հայտերի գնահատման չափանիշները հաստատելու մասին» 2024 թ. սեպտեմբերի 23-ի N 1806-Ա/2 հրամանի):

Ըստ ընթացակարգի` դրամաշնորհի դիմած ֆիզիկական անձինք աջակցություն են ստանում ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով դրանք նաև հրատարակվում են:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով հրատարակիչներն աջակցություն կստանան արտերկրում հայ գրականություն թարգմանաբար հրատարակելու համար:

Դրամաշնորհ տրվում է հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին՝

  • Ստեղծագործական աշխատանքներ
  • Հետազոտական աշխատանքներ
  • Թարգմանական աշխատանքներ (այլ լեզուներից հայերեն)
  • Հայ գրականությունը թարգմանություններում (հայերենից այլ լեզուներ)

Թերի տվյալներ պարունակող, մրցութային ուղղություններին չհամապատասխանող, նախկինում հրատարակված աշխատանքների համար ներկայացված հայտերը խորհուրդը չի դիտարկել։

Հետազոտական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ հայտարարված մրցույթին համապատասխանությունը, արդիականության հիմնավորումը, փաստական նյութի հետ աշխատելու կարողությունը, մասնագիտական նորույթը:

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ գեղարվեստական, լեզվաոճական առանձնահատկությունները, գրական ինքնատիպությունը, թեմատիկ-բովանդակային արդիականությունը:

Թարգմանական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ թարգմանվող երկի ընտրության հիմնավորումը, թարգմանության լեզվաոճական որակները, համարժեքությունը բնագրին:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ ներկայացված հայտերի գնահատման չափանիշներն են՝ թարգմանվող գրքի գեղարվեստական արժեքը, դիմող հրատարակչության հեղինակությունը, թարգմանվող լեզվի մասսայականությունը, թարգմանչի պրոֆեսիոնալիզմը:

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառման առաջին երեք ուղղություններով նախարարությունը ստացել էր 24 հայտ, որից դրական գնահատականի է արժանացել, այսինքն՝ 35 և ավելի միավոր է հավաքել 14 հայտ, հետևաբար աջակցություն են ստանալու բոլոր 14 հայտերը: Այդ հայտերին ավելանում է նաև չինարենից հայերեն հինգ գրքի թարգմանության նախագիծը՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ աջակցություն կստանա ներկայացված 23 հայտերից 8 գիրք:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղության համար հրատարակիչներին առաջարկվել է մասնակի աջակցություն՝ մեկ էջի համար հատկացնելով առավելագույնը 10000 ՀՀ դրամ:

Ե՛վ ստեղծագործական, և՛ հետազոտական, և՛ թարգմանական աշխատանքների (այդ թվում՝ «Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղության) համար նախատեսված ֆինանսական աջակցության չափերը չեն գերազանցում «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրենի 2019 թվականի օգոստոսի 2-ի N 262-Ա հրամանով հաստատված «Հրատարակչական և տպագրական աշխատանքների ֆինանսական չափորոշիչների կիրառման կարգը հաստատելու մասին» հրամանի ուղեցույցում սահմանված գները և հենվում են հայտերով ակնկալված ֆինանսական աջակցության չափերին:

Աջակցություն ստացողների ցանկը կցվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա Սերիայի խաղերը կարող են անցկացվել ԱՄՆ-ում

01:30 06.03.2025

Ա Սերիայի խաղերը կարող են անցկացվել ԱՄՆ-ում

Ա Սերիայի նախագահ Էցիո Սիմոնելին հայտարարել է, որ մոտ ապագայում առաջնության որոշ խաղեր կարող են անցկացվել ԱՄՆ-ում: «Ցանկանում ենք դառնալ եվրոպական թոփ 5 առաջնություններից առաջինը, որն իր խաղերը կանցկացնի ԱՄՆ-ում: Սա մի հնարավորություն է, որը մեզ շատ է գրավում: Մեր ակումբներից 9-ը ղեկավարում են ամերիկացիներ, մեկը՝ կանադացիներ, այնպես որ պետք է շնորհակալ լինեմ նրանց, որ […] ...

Կապանում «Lexus»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատին․ կա տուժած

01:18 06.03.2025

Կապանում «Lexus»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատին․ կա տուժած

Մարտի 5-ին, ժամը 22:49-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է հրդեհի բռկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...

CNN. Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ

01:11 06.03.2025

CNN. Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բանակցություններ են վարել այն բանից հետո, երբ երկրները միմյանց նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր են սահմանել։ Այս մասին հայտնել է CNN-ի թղթակից Ալեյնա Տրինին՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։ «Նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոսել են երեկ մաքսատուրքերի սահմանումից հետո»,- գրել է լրագրողը X-ում։ Ավելի ուշ […] ...

«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ ավելորդ քաշ ունեն

01:01 06.03.2025

«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ ավելորդ քաշ ունեն

«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ քաշի հետ կապված խնդիր ունեն, գրում է Football Italia-ն։ Աղբյուրի համաձայն` գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն անհանգստացած է թիմի ֆիզիկական վիճակով։ Որոշ ֆուտբոլիստներ հետազոտվելու ժամանակ ունեցել են 90 կիլոգրամից ավելի քաշ։ Կոնսեյսաուն ակումբի ֆուտբոլիստների համար խիստ սննդակարգ է սահմանել։ Նրանք պարտավոր են ամեն օր կշռվել։ «Միլանի» մարզչական շտաբը հետևում է նաև խաղացողների […] ...

Մակրոնը հույս ունի համոզել Թրամփին հրաժարվել ԵՄ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերից

00:53 06.03.2025

Մակրոնը հույս ունի համոզել Թրամփին հրաժարվել ԵՄ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել եվրոպական ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուց։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Մենք պետք է պատրաստվենք նրան, որ Միացյալ Նահանգները կարող է մաքսատուրքեր սահմանել եվրոպական ապրանքների վրա, ինչպես դա արեց Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ: … Ես հույս ունեմ համոզել ԱՄՆ նախագահին ձեռնպահ մնալ այս միջոցից», […] ...

Իսրայելը հաստատել է, որ իր դիրքորոշումն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՀԱՄԱՍ-ի հետ ուղիղ բանակցությունների վերաբերյալ

00:42 06.03.2025

Իսրայելը հաստատել է, որ իր դիրքորոշումն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՀԱՄԱՍ-ի հետ ուղիղ բանակցությունների վերաբերյալ

Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ Վաշինգտոնը կապ է հաստատել իրենց հետ՝ ամերիկյան ներկայացուցիչների կողմից պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժման հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Ինչպես հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից, այդ շփումների ընթացքում իսրայելական կողմը Վաշինգտոնի վարչակազմին է փոխանցել իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հաստատել էր, որ […] ...

BACK_TO_TOP