Դա իմ աշխատանքը չէ. Ֆլիկը՝ Նեյմարի վերադարձի հնարավորության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
+12.09 oC

Դա իմ աշխատանքը չէ. Ֆլիկը՝ Նեյմարի վերադարձի հնարավորության մասին

09:05 06.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Նեյմարի` ակումբ հավանական վերադարձի մասին.

«Դա իմ աշխատանքը չէ։ Ես կենտրոնացած եմ միայն հանդիպումների վրա։ Տրանսֆերներ իրականացնելն այլ աշխատակիցների պարտականությունն է, ոչ թե իմ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ Sport.es պարբերականը գրել էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։ «Բարսելոնան» ֆուտբոլիստից պահանջել է 15 գոլ խփել ընթացիկ մրցաշրջանում։

Նեյմարը հունվարին է կես տարով պայմանագիր կնքել «Սանթոսի» հետ և ակումբ վերադառնալուց հետո 7 խաղում խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 06.03.2025

SHANTNEWS

Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:55 06.03.2025

Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 7-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

14:43 06.03.2025

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական օրակարգում փոխադարձ առևտրի և ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման միջոցով։ Փովարչապետ […] ...

Համագյուղացուն մարմնական վնասվածքներ պատճառած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել է

14:35 06.03.2025

Համագյուղացուն մարմնական վնասվածքներ պատճառած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Մարտի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «մեջքի կտրած-ծակած, արնահոսող բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Մասրիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել։ 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է տան բակում սայթաքելու և երկաթների […] ...

Պեսկովը վստահեցրել է, որ Ռուսաստանը կօգնի Աբխազիային լուծել էներգետիկ խնդիրը

14:23 06.03.2025

Պեսկովը վստահեցրել է, որ Ռուսաստանը կօգնի Աբխազիային լուծել էներգետիկ խնդիրը

Ռուսաստանը մի կողմ չի կանգնի և կաջակցի Աբխազիային էներգետիկ խնդիրների հետ կապված արտակարգ իրավիճակներում, հանրապետության քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը կբարելավվի և կպարզեցվի, ինչը ռուսական պետության ղեկավարի առաջնահերթությունն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ երեկ նախագահը շատ, շատ մանրակրկիտ և դրական զրույց ունեցավ Աբխազիայի ընտրված […] ...

Լավրով. Ռուսաստանը Ուկրաինայում ԵՄ զորքերի տեղակայման հարցում փոխզիջման տեղ չի տեսնում

14:17 06.03.2025

Լավրով. Ռուսաստանը Ուկրաինայում ԵՄ զորքերի տեղակայման հարցում փոխզիջման տեղ չի տեսնում

Ռուսաստանը փոխզիջումների տեղ չի տեսնում Ուկրաինայում եվրոպական ռազմական կոնտինգենտներ տեղակայելու հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք փոխզիջման տեղ չենք տեսնում: Այս քննարկումն ընթանում է բացահայտ թշնամական նպատակներով, և նրանք չեն թաքցնում, թե ինչի համար է դա իրենց պետք»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինա ԵՄ խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ […] ...

BACK_TO_TOP