Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել

11:22 22.09.2018

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրակաշառք տալու (խոստանալու) առերևույթ դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին նյութեր են ուղարկվել այն մասին, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարորզարշավի ընթացքում մեկ անձի կողմից ընտրողներին ընտրակաշառք է խոստացվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ մի քաղաքացի կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկին ընտրելու դիմաց 2018թ. սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Ներքի Չարբախ թաղամասի երկու բնակչի խոստացել է մարել վերջիններիս ունեցած ջրի վարձի՝ 150.000 ՀՀ դրամ գումարի կեսը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար երկու ընտրողներին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազությունից քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նշենք, որ սա սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակներում հարուցվող թվով երրորդ քրեական գործն է: Մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով ևս երկու քրեական գործեր հարուցվել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություններում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

21:00 28.04.2025

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքայինների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճել է 21 մեդալ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճել են 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: Մեծահասակների պայքարում իր երկրորդ ոսկե մեդալն էր նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Եվս 5 մարզիկ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Երիտասարդների մրցաշարում Մհեր Օհանյանը (71 կգ ) դարձել էր […] ...

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն

20:47 28.04.2025

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանություն

Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են […] ...

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

20:35 28.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի  նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ […] ...

«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են

20:30 28.04.2025

«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են

Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […] ...

Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ

20:24 28.04.2025

Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...

Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումը

20:20 28.04.2025

Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումը

Առևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...

BACK_TO_TOP