ԱԺ-ն ծափողջյուններով շնորհավորեց Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 03 2025
  • $
    394.30
  • RUBLE
    4.40
  • 421.78
WEATHER
0.09 oC

ԱԺ-ն ծափողջյուններով շնորհավորեց Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

10:58 05.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի պատգամավորները ծափողջյուններով շնորհավորեցին ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ այսօր՝ մարտի 5-ը, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։

«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Ես առաջարկում եմ ծափողջույներով շնորհավորել Սպարապետի ծննդյան կապակցությամբ», – հայտարարեց Սիմոնյանը։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ 1980-ական թվականներին զբաղվել է գրականությամբ և լրագրությամբ, եղել է «Գարուն» ամսագրի աշխատակից։Արցախյան շարժման ընթացքում ակտիվ ներգրավված է եղել Հայաստանի ազգային ինքնապաշտպանական ուժերի կազմավորման գործում։1991-1992 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանական պետական կոմիտեի նախագահ, 1992-1993 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։1993-1995 թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական։1999 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։

Վազգեն Սարգսյանը հայտնի է որպես Հայաստանի ազգային բանակի հիմնադիրներից մեկը։ Նա մեծ դեր է ունեցել Արցախյան պատերազմի ընթացքում՝ կազմակերպելով հայկական ուժերի պաշտպանությունն ու հաղթանակները։1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա Սերիայի խաղերը կարող են անցկացվել ԱՄՆ-ում

01:30 06.03.2025

Ա Սերիայի խաղերը կարող են անցկացվել ԱՄՆ-ում

Ա Սերիայի նախագահ Էցիո Սիմոնելին հայտարարել է, որ մոտ ապագայում առաջնության որոշ խաղեր կարող են անցկացվել ԱՄՆ-ում: «Ցանկանում ենք դառնալ եվրոպական թոփ 5 առաջնություններից առաջինը, որն իր խաղերը կանցկացնի ԱՄՆ-ում: Սա մի հնարավորություն է, որը մեզ շատ է գրավում: Մեր ակումբներից 9-ը ղեկավարում են ամերիկացիներ, մեկը՝ կանադացիներ, այնպես որ պետք է շնորհակալ լինեմ նրանց, որ […] ...

Կապանում «Lexus»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատին․ կա տուժած

01:18 06.03.2025

Կապանում «Lexus»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատին․ կա տուժած

Մարտի 5-ին, ժամը 22:49-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է հրդեհի բռկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...

CNN. Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ

01:11 06.03.2025

CNN. Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բանակցություններ են վարել այն բանից հետո, երբ երկրները միմյանց նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր են սահմանել։ Այս մասին հայտնել է CNN-ի թղթակից Ալեյնա Տրինին՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։ «Նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոսել են երեկ մաքսատուրքերի սահմանումից հետո»,- գրել է լրագրողը X-ում։ Ավելի ուշ […] ...

«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ ավելորդ քաշ ունեն

01:01 06.03.2025

«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ ավելորդ քաշ ունեն

«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ քաշի հետ կապված խնդիր ունեն, գրում է Football Italia-ն։ Աղբյուրի համաձայն` գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն անհանգստացած է թիմի ֆիզիկական վիճակով։ Որոշ ֆուտբոլիստներ հետազոտվելու ժամանակ ունեցել են 90 կիլոգրամից ավելի քաշ։ Կոնսեյսաուն ակումբի ֆուտբոլիստների համար խիստ սննդակարգ է սահմանել։ Նրանք պարտավոր են ամեն օր կշռվել։ «Միլանի» մարզչական շտաբը հետևում է նաև խաղացողների […] ...

Մակրոնը հույս ունի համոզել Թրամփին հրաժարվել ԵՄ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերից

00:53 06.03.2025

Մակրոնը հույս ունի համոզել Թրամփին հրաժարվել ԵՄ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել եվրոպական ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուց։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Մենք պետք է պատրաստվենք նրան, որ Միացյալ Նահանգները կարող է մաքսատուրքեր սահմանել եվրոպական ապրանքների վրա, ինչպես դա արեց Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ: … Ես հույս ունեմ համոզել ԱՄՆ նախագահին ձեռնպահ մնալ այս միջոցից», […] ...

Իսրայելը հաստատել է, որ իր դիրքորոշումն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՀԱՄԱՍ-ի հետ ուղիղ բանակցությունների վերաբերյալ

00:42 06.03.2025

Իսրայելը հաստատել է, որ իր դիրքորոշումն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՀԱՄԱՍ-ի հետ ուղիղ բանակցությունների վերաբերյալ

Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ Վաշինգտոնը կապ է հաստատել իրենց հետ՝ ամերիկյան ներկայացուցիչների կողմից պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժման հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Ինչպես հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից, այդ շփումների ընթացքում իսրայելական կողմը Վաշինգտոնի վարչակազմին է փոխանցել իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հաստատել էր, որ […] ...

BACK_TO_TOP