08:50 05.03.2025
ԱՄՆ-ի և Կանադայի պաշտոնյաները բանակցություններ են վարում մարտի 4-ին Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը նվազեցնելու կամ վերացնելու շուրջ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ քննարկումները տեղի են ունեցել ողջ երեքշաբթի։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ամերիկայի նախագահը կարող են բանակցություններ վարել նաև մարտի 5-ին։
Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը Fox Business-ի եթերում ասել էր, որ Դոնալդ Թրամփը թույլ է տալիս Վաշինգտոնի, Մեքսիկայի և Կանադայի միջև համաձայնության գալ առևտրային տուրքերի հարցում։
Մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը 25% մաքսատուրք սահմանեց Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների վրա, ինչպես նաև բարձրացրեց Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10%-ից մինչև 20%։
01:30 06.03.2025
Ա Սերիայի խաղերը կարող են անցկացվել ԱՄՆ-ում01:01 06.03.2025
«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ ավելորդ քաշ ունեն00:09 06.03.2025
Արամ Հակոբյանը «Aeroflot Open 2025»-ի առաջատարների թվում է01:30 06.03.2025
Ա Սերիայի խաղերը կարող են անցկացվել ԱՄՆ-ումԱ Սերիայի նախագահ Էցիո Սիմոնելին հայտարարել է, որ մոտ ապագայում առաջնության որոշ խաղեր կարող են անցկացվել ԱՄՆ-ում: «Ցանկանում ենք դառնալ եվրոպական թոփ 5 առաջնություններից առաջինը, որն իր խաղերը կանցկացնի ԱՄՆ-ում: Սա մի հնարավորություն է, որը մեզ շատ է գրավում: Մեր ակումբներից 9-ը ղեկավարում են ամերիկացիներ, մեկը՝ կանադացիներ, այնպես որ պետք է շնորհակալ լինեմ նրանց, որ […] ...
01:18 06.03.2025
Կապանում «Lexus»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատին․ կա տուժածՄարտի 5-ին, ժամը 22:49-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է հրդեհի բռկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...
01:11 06.03.2025
CNN. Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բանակցություններ են վարել այն բանից հետո, երբ երկրները միմյանց նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր են սահմանել։ Այս մասին հայտնել է CNN-ի թղթակից Ալեյնա Տրինին՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։ «Նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոսել են երեկ մաքսատուրքերի սահմանումից հետո»,- գրել է լրագրողը X-ում։ Ավելի ուշ […] ...
01:01 06.03.2025
«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ ավելորդ քաշ ունեն«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ քաշի հետ կապված խնդիր ունեն, գրում է Football Italia-ն։ Աղբյուրի համաձայն` գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն անհանգստացած է թիմի ֆիզիկական վիճակով։ Որոշ ֆուտբոլիստներ հետազոտվելու ժամանակ ունեցել են 90 կիլոգրամից ավելի քաշ։ Կոնսեյսաուն ակումբի ֆուտբոլիստների համար խիստ սննդակարգ է սահմանել։ Նրանք պարտավոր են ամեն օր կշռվել։ «Միլանի» մարզչական շտաբը հետևում է նաև խաղացողների […] ...
00:53 06.03.2025
Մակրոնը հույս ունի համոզել Թրամփին հրաժարվել ԵՄ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերիցՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել եվրոպական ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուց։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Մենք պետք է պատրաստվենք նրան, որ Միացյալ Նահանգները կարող է մաքսատուրքեր սահմանել եվրոպական ապրանքների վրա, ինչպես դա արեց Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ: … Ես հույս ունեմ համոզել ԱՄՆ նախագահին ձեռնպահ մնալ այս միջոցից», […] ...
00:42 06.03.2025
Իսրայելը հաստատել է, որ իր դիրքորոշումն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՀԱՄԱՍ-ի հետ ուղիղ բանակցությունների վերաբերյալԻսրայելի իշխանությունները հաստատել են, որ Վաշինգտոնը կապ է հաստատել իրենց հետ՝ ամերիկյան ներկայացուցիչների կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Ինչպես հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից, այդ շփումների ընթացքում իսրայելական կողմը Վաշինգտոնի վարչակազմին է փոխանցել իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հաստատել էր, որ […] ...