Անդրադարձ է կատարվել ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.86
  • RUBLE
    4.41
  • 413.95
WEATHER
0.09 oC

Անդրադարձ է կատարվել ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին

20:42 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) իրազեկման միջազգային օրվա համատեքստում Առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և «Ֆայդեք Արմենիայի» հետ համագործակցությամբ կազմակերպվել է աշխատաժողով: Մեկ հարկի տակ հավաքված մանկաբույժները, գինեկոլոգները, ուռուցքաբանները, ընտանեկան բժիշկներն անդրադարձել են ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին` կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ համակարգված պայքարը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

««Պատվաստումների գործընթացը COVID-19-ի ժամանակ բավականին տուժել է, բայց այժմ, համատեղ ջանքերով, կարողացել ենք պահպանել պատվաստումների բարձր ծածկույթը, հատկապես մինչև 1 տարեկանների շրջանում` շուրջ 93%` ապահովելով այս երեխաների պաշտպանությունը կառավարելի վարակիչ հիվանդություններից: Նմանօրինակ համալիր աշխատանք է տարվում նաև ՄՊՎ-ի պատվաստման հարցում: Պատվաստանյութի ներդրումից ի վեր ծածկույթը կրկնապատկվել է, սակայն անելիքներ դեռ կան: Վստահաբար կարող ենք ասել, որ պատվաստվածներն ապահովագրված են արգանդի պարանոցի քաղցկեղից»,- նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` հավելելով, որ բոլոր ջանքերը ներդրվում են ապագայի համար, իսկ ամենալավ միջոցը կանխարգելումն է:

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան փաստել է, որ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի և շատ այլ երկրներ զեկուցում են ՄՊՎ դեմ պատվաստումների ազգային ծրագրերի շնորհիվ քաղցկեղի դեպքերի զգալի կրճատման մասին:
«Արգանդի վզիկի քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերը կանխարգելելի են` հասանելի և անվտանգ ՄՊՎ պատվաստանյութի միջոցով:

Ապացույցների վրա հիմնված միջամտությունների շնորհիվ կարող ենք վերացնել արգանդի պարանոցի քաղցկեղը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կառավարության և Առողջապահության նախարարության հանձնառությունը մինչև 2030թ․ Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղը` որպես հանրային առողջապահության խնդիր վերացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների առումով, և պատրաստ ենք աջակցել երկրին այս ուղղությամբ»,- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը։

«Ֆայդեք Արմենիա» հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Մարիաննա Հակոբյանը ներկայացրել է ՄՊՎ-ի տարածվածության և կանխարգելման վերաբերյալ հետազոտության արդյունքները` ընդգծելով, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը կարող է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը։

Նշենք, որ մարդու պապիլոմավիրուսն արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է։ Աշխարհում այն կանանց շրջանում չորրորդ, իսկ Հայաստանում երկրորդ ամենատարածված քաղցկեղն է: ՄՊՎ-ի դեմ պատվաստումը, ինչպես նաև պարբերաբար իրականացվող սքրինինգներն արդյունավետ միջոց են՝ պաշտպանելու կանանց արգանդի պարանոցի քաղցկեղից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտաբանը նշել  է հիպերտոնիկ հիվանդների հիմնական սխալը

00:00 05.03.2025

Սրտաբանը նշել է հիպերտոնիկ հիվանդների հիմնական սխալը

Հիպերտոնիայով տառապող մարդիկ հաճախ դադարեցնում են բժշկի նշանակած դեղամիջոցների ընդունումը, հենց որ նրանց ճնշումը վերադառնում է նորմային, և նրանք իրենց լավ են զգում, բայց դա չպետք է անել, ասում է սրտաբան Յուլիա Մարշինցևան։ Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում նշել է այս և հիպերտոնիկ հիվանդների թույլ տված այլ խոշոր սխալները։ Սրտաբանը նշել է, որ հիպերտոնիան կուրսերով […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումը շատ կարևոր թեմա է․ Փաշինյան

23:48 04.03.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումը շատ կարևոր թեմա է․ Փաշինյան

Մենք ձևավորել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը մեծ հաշվով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապուղիները և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է: Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումն այս համատեքստում շատ կարևոր թեմա է: Եվ, իհարկե, այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից […] ...

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երևանյան վերջին մարզումն անցկացրեց Դանիա մեկնելուց առաջ

23:30 04.03.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երևանյան վերջին մարզումն անցկացրեց Դանիա մեկնելուց առաջ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երևանյան վերջին մարզումն անցկացրեց Դանիա մեկնելուց առաջ։ Մեր ընտրանին մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիային, իսկ մարտի 12-ին կընդունի Ղազախստանի ընտրանուն։ ...

Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ․ Փաշինյան

23:27 04.03.2025

Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ․ Փաշինյան

Եթե արևմտյան երկրների կողմից ինչ-որ սպառնալիք հնչի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որո՞նք են լինելու Ձեր գործողություններն այդ պարագայում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսության լրագրողը։ «Պետք է ճշտել ի՞նչ նկատի ունեք սպառնալիք ասելով, բայց մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ […] ...

Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա․ Փաշինյան

23:15 04.03.2025

Իրանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա․ Փաշինյան

IRIB – Հանուն Բարձրյալն Աստծո, մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերության այս հարցազրույցն անցկացնելու խնդրանքն ընդունելու համար: Ձեր թույլտվությամբ մեր զրույցը սկսենք երկկողմ հարաբերություններից: Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ավելի քան 1000 ամյա վաղեմություն ունեն, և այդ հարաբերությունները միշտ համարվել են եզակի հարաբերություններ: Միևնույն ժամանակ երկու երկրներն էլ ունեն զգալի կարողություններ, որոնք […] ...

Սմարթֆոններից երեխաներին հեռացնելու համոզիչ պատճառ է նշվել

23:10 04.03.2025

Սմարթֆոններից երեխաներին հեռացնելու համոզիչ պատճառ է նշվել

Հոգեբան Վիկտորյա Դմիտրիևան համոզված է, որ երեխաներին պետք է կտրել գաջեթների մշտական ​​օգտագործումից, որպեսզի նրանք սովորեն հաղթահարել ձանձրույթն առանց դրանց: Նա այս հմտությունը զարգացնելու համոզիչ պատճառ է ներկայացրել իր Telegram ալիքում: Հոգեբանն ընդգծել է, որ երեխաները պետք է կարողանան իրենց զբաղմունքն ապահովել առանց սմարթֆոնների։ Նա այս հմտությունը կարևոր է համարում հետագա կյանքում: Եթե ​​մարդը չի […] ...

BACK_TO_TOP