19:00 04.03.2025
Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական օգնությունը վերսկսելու հնարավորության մասին որոշումը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Դա նախագահ Թրամփի որոշելիքն է», – ասել է նա՝ ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Զելենսկիի զանգը կարող է հանգեցնել ԱՄՆ ռազմական օգնության վերսկսմանը:
Լևիթն ավելացրել է, որ Զելենսկին «արծաթյա սկուտեղի վրա է հանձնվել» հանքանյութերի մասին համաձայնագրով եւ նշել, որ դա կարող է լինել ոչ միայն տնտեսական համաձայնագիր, այլեւ փրկօղակ Զելենսկիի և նրա երկրի համար», – ասել է նա:
Մարտի 3-ին Reuters-ը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել է, որ Թրամփը հրահանգել է դադարեցնել Կիևին ռազմական օգնության բոլոր մատակարարումները։
21:50 04.03.2025
Ինչո՞ւ է Պուտինը որոշել Մոսկվայում Հեյդար Ալիևի հուշարձան տեղադրելՌուսաստանի մայրաքաղաքում շուտով կտեղադրվի Հեյդար Ալիևի հուշարձանը: Որոշումն այդ մասին կայացրել են Մոսկվայի քաղաքային իշխանությունները: Որտե՞ղ է լինելու արձանը ու ի՞նչ է նշանակում սա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արձանը նախատեսվում է տեղադրել Ադրբեջանի դեսպանության առջևի պուրակում: Դա քաղաքի ամենակենտրոնում է գտնվում: Երեկ տեղի ունեցավ այդ հիմքի գցման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր […] ...
21:35 04.03.2025
Ուկրաինայից պահանջվում է ոչ թե հրապարակային հայտարարություններ անել, այլ մասնակցել բանակցություններին․ ՎենսՎաշինգտոնի նպատակն է Կիևին ներգրավել ուկրաինական կարգավորման բանակցություններում, երեքշաբթի ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը: «Մենք այնքան էլ մտահոգված չենք Ուկրաինայի հրապարակային հայտարարություններով: Մեզ պետք է, որ այս երկիրը համաձայնի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին։ Մինչ այժմ Ուկրաինան բանակցություններ վարելու ցանկություն չի հայտնել, հուսով ենք, որ դա կփոխվի»,- ասել է նա լրագրողներին՝ ԱՄՆ Կոնգրեսում: Վենսը նշել […] ...
21:22 04.03.2025
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ ՀՀ-ում նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել Ոստիկանության ոլորտում որոշակի համագործակցության փորձին և հնարավորություններին, մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման և հենասյունային այլ ուղղություններով: Արփինե Սարգսյանը նշել է, […] ...
21:10 04.03.2025
Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 14 շենք, Ե․Թադևոսյան նրբ․ 1, 3, 5, 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 93, 93ա շենքերը,Կողբի 1 և 2 փողոցների առանձնատներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և […] ...
21:00 04.03.2025
Լարիսա Ալավերդյանը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Անդրադարձ է եղել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում շարունակվող կեղծ դատավարությանն ու ընդհանրապես Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:57 04.03.2025
Հրդեհ Աշտարակ քաղաքումՄարտի 4-ին, ժամը 14:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցի ռեստորաններից մեկի բակում այրվում է փայտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի հետնամասում գտնվող ինքնաշեն ծածկի տակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...