18:50 04.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
«Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել և խորացնել երկու երկրների միջև առկա համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ապագա ծրագրերը, որոնք կարող են օգտակար լինել թե՛ մեր երկրի, թե՛ Իտալիայի համար։
Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև հաստատուն օդային հաղորդակցության, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը։
Քննարկվել են նաև այլ ենթակառուցվածքների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև իտալական ինժեներական, շինարարական, նախագծային և խորհրդատվական ընկերությունների հետ գործակցության հետ կապված հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։
22:11 04.03.2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետի հետԵգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետ, առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել-Ղաֆֆարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ և ԵԱՀ միջև համագործակցության ներկայիս իրավիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել են ՀՀ և ԵԱՀ միջև ոլորտային փոխգործակցության առավել ընդլայնման և խորացման […] ...
21:50 04.03.2025
Ինչո՞ւ է Պուտինը որոշել Մոսկվայում Հեյդար Ալիևի հուշարձան տեղադրելՌուսաստանի մայրաքաղաքում շուտով կտեղադրվի Հեյդար Ալիևի հուշարձանը: Որոշումն այդ մասին կայացրել են Մոսկվայի քաղաքային իշխանությունները: Որտե՞ղ է լինելու արձանը ու ի՞նչ է նշանակում սա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արձանը նախատեսվում է տեղադրել Ադրբեջանի դեսպանության առջևի պուրակում: Դա քաղաքի ամենակենտրոնում է գտնվում: Երեկ տեղի ունեցավ այդ հիմքի գցման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր […] ...
21:22 04.03.2025
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ ՀՀ-ում նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել Ոստիկանության ոլորտում որոշակի համագործակցության փորձին և հնարավորություններին, մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման և հենասյունային այլ ուղղություններով: Արփինե Սարգսյանը նշել է, […] ...
21:10 04.03.2025
Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 14 շենք, Ե․Թադևոսյան նրբ․ 1, 3, 5, 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 93, 93ա շենքերը,Կողբի 1 և 2 փողոցների առանձնատներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և […] ...
21:00 04.03.2025
Լարիսա Ալավերդյանը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Անդրադարձ է եղել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում շարունակվող կեղծ դատավարությանն ու ընդհանրապես Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...