Նախաձեռնության ընդունմամբ հայաստանյան ընկերություններում ներդրումների համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.86
  • RUBLE
    4.41
  • 413.95
WEATHER
+4.09 oC

Նախաձեռնության ընդունմամբ հայաստանյան ընկերություններում ներդրումների համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ

18:30 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախաձեռնության ընդունմամբ Հայաստանում գործող ընկերություններում (հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում) ներդրումներ կատարելու համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջեւ ծագող հարաբերությունների հստակ  կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխությունները:

Զեկուցողի խոսքով առաջարկվում է սահմանել փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը եւ դրա կիրառման իրավական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում եւ մեր երկրում ձեւավորված գործարար պրակտիկան: Նշվել է, որ փոխարկելի պարտավորագիր (Convertible Note) պայմանագրերը հանդիսանում են միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք, որի միջոցով իրականացվում է ընկերությունների ֆինանսավորումը:

«Օտարերկրյա եւ տեղական ներդրումային ու վենչուրային ֆոնդերի, բիզնես-հրեշտակների, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ քննարկումներում վերջիններս շատ կարեւորել են այս հասկացությունը եւ գործիքի կիրառումը մեր բիզնեսում»,- ընդգծել է նախարարը` հավելելով, որ այդ համատեքստում առաջարկել է Կառավարությանը հանդես գալ նման նախաձեռնությամբ:

Մասնավորապես, ֆինանսական ներդրումներ կատարելիս ներդրողները հաճախ ցանկանում են հետագայում ոչ թե ստանալ իրենց գումարը որոշակի տոկոսներով, այլեւ դրա դիմաց ընկերություններում ստանալ բաժնեմաս: Գեւորգ Պապոյանը նշել է, որ միաժամանակ ընկերության մասնակիցները` բաժնետերերը չեն առարկում այդ գաղափարին եւ չեն ցանկանում նախնական փուլում կառավարման հնարավորությունից հրաժարվել` ներդրողին բաժնեմաս/բաժնետոմս տրամադրելով: Այդ գործիքի իրականացումը տեղի է ունենում փոխարկելի պարտավորագրի պայմանագրերի միջոցով:

«Նման մոտեցումը հաճախ շահավետ է նաեւ ընկերությունների համար, որոնք կարող են համեմատաբար լավ պայմաններով (ցածր տոկոս, երկար ժամկետ եւ այլն) ներգրավել ներդրումներ ներկա եւ հնարավոր ապագա մասնակիցներից` խոստանալով ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի դեպքում էլ տեղի կունենա պարտքի փոխարկումը բաժնեմասի»,- ասել է զեկուցողը: Ըստ նրա` չնայած փոխարկելի փոխառության գործիքի` միջազգային լայն տարածմանը` Հայաստանում այն դեռեւս չի կիրառվում, որի պատճառն օրենսդրական համապատասխան կարգավորումներ չունենալն է:

Նախարարը հավաստիացրել է, որ նախաձեռնությունն ուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի համապարփակ կարգավորմանը: Սահմանվել է պայմանագրի հասկացությունը, դրա կնքման եւ հետագայում պարտքի փոխարկման կարգը:

Սահմանվում է, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն` փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի եւ տոկոսների կամ դրա մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններում փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխան պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի եւ դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր:

Նախաձեռնությամբ կարգավորվում են նաեւ փոխարկելի փոխառությունն արտարժույթով տրամադրելու դեպքում փոխարկման առանձնահատկությունները:

Հարցը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն. ասել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը` առաջարկելով կողմ քվեարկել փաթեթին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրադարձ է կատարվել ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին

20:42 04.03.2025

Անդրադարձ է կատարվել ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին

Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) իրազեկման միջազգային օրվա համատեքստում Առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և «Ֆայդեք Արմենիայի» հետ համագործակցությամբ կազմակերպվել է աշխատաժողով: Մեկ հարկի տակ հավաքված մանկաբույժները, գինեկոլոգները, ուռուցքաբանները, ընտանեկան բժիշկներն անդրադարձել են ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին` կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ համակարգված պայքարը: Այս մասին հայտնում […] ...

Թրյուդոն ԱՄՆ-ի մաքսատուրքերի ներդրումն անվանել է առեւտրային պատերազմի սկիզբ

20:34 04.03.2025

Թրյուդոն ԱՄՆ-ի մաքսատուրքերի ներդրումն անվանել է առեւտրային պատերազմի սկիզբ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանելու իր որոշմամբ։ «Այսօր ԱՄՆ-ը  առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ»,- ասել է Թրյուդոն մամուլի ասուլիսում։ ...

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծը

20:25 04.03.2025

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որը ԱՄՆ-ում գործող FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) օրենքի ճշգրիտ պատճենն է։ Լիագումար նիստը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ «84 կողմ, ոչ մեկ դեմ օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ», – ամփոփելով քվեարկության արդյունքները՝ ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Փետրվարի սկզբին իշխող «Վրացական երազանք […] ...

Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը. Էլինա Ավանեսյան

20:15 04.03.2025

Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը. Էլինա Ավանեսյան

Աշխարհի 39-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը խոսել է Հայաստանը ներկայացնելու մասին, հայտնում է Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի մամուլի ծառայությունը։ «Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը։ Մրցաշարերում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհիներ երբեք չեն եղել։ Ցանկանում եմ օրինակ լինել այն երկրի համար, որտեղից ծնողներս են։ Հայաստանը նաև աջակցում է իմ կարիերայի զարգացմանը»,- ասել է 22-ամյա թենիսիստուհին: Էլինա Ավանեսյանը […] ...

ԱՄՆ-ը «Անսար Ալլահ» շարժումը որակել է որպես ահաբեկչական կազմակերպություն

20:10 04.03.2025

ԱՄՆ-ը «Անսար Ալլահ» շարժումը որակել է որպես ահաբեկչական կազմակերպություն

ԱՄՆ կառավարությունը Եմենի հութի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը ճանաչել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։ «Այսօր Պետդեպարտամենտը կատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին խոստումներից մեկը՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Եվ ես ուրախ եմ հայտարարել Պետդեպարտամենտի կողմից «Անսար Ալլահը» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»,- ասվում է փաստաթղթում: Ինչպես նշվում […] ...

SHANTNEWS

20:00 04.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP