Խորհրդարանը քննարկել է միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը վերաբերող կոնվենցիաների վավերացման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.86
  • RUBLE
    4.41
  • 413.95
WEATHER
+3.09 oC

Խորհրդարանը քննարկել է միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը վերաբերող կոնվենցիաների վավերացման հարցը

17:51 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի ստեղծման համար: Դատարանն արբիտրաժային կենտրոն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությունների եւ մասնավոր կողմերի միջեւ արբիտրաժի միջոցով վեճերի խաղաղ կարգավորման համար: Որոշ պետություններ կոնվենցիաներից մեկի կողմ են, որոշները՝ մյուսի, իսկ պետություններ էլ կան, որ երկու կոնվենցիաները վավերացրել են միաժամանակ: Այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով «1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված ««Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր անդամ պետություն կարող է նշանակել մինչեւ չորս արբիտր, որոնք հայտնի են որպես վերոնշյալ դատարանի անդամներ (նշանակվում են 6 տարով եւ կարող են վերանշանակվել): Հետագայում այս արբիտրների միջոցով ստեղծվում են հատուկ ազգային խմբեր, որոնք կարեւոր դերակատարում են ունենում, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանում դատավոր նշանակվելու համար թեկնածուներ առաջադրելու գործում: Եղիշե Կիրակոսյանի խոսքով դատարանն ընձեռում է միջազգային համագործակցության, միջազգային իրավունքի պահպանման եւ զարգացման, ինչպես նաեւ  սահմանված իրավական նորմերի շրջանակներում վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմների հասանելիության հնարավորություն: Զեկուցողը տեղեկացրել է, որ այս պահին արբիտրաժային կենտրոնի շրջանակում Հայաստանի մասնակցությամբ ընթանում է երեք արբիտրաժ՝ երկու միջպետական եւ մեկ ներդրումային, որոնց քննությանը Հայաստանը ներգրավված է որպես պատասխանող կողմ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալխաս Ղազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

21:10 04.03.2025

Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 14 շենք, Ե․Թադևոսյան նրբ․ 1, 3, 5, 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 93, 93ա շենքերը,Կողբի 1 և 2 փողոցների առանձնատներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և […] ...

Լարիսա Ալավերդյանը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի մասին

21:00 04.03.2025

Լարիսա Ալավերդյանը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Անդրադարձ է եղել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում շարունակվող կեղծ դատավարությանն ու ընդհանրապես Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Աշտարակ քաղաքում

20:57 04.03.2025

Հրդեհ Աշտարակ քաղաքում

Մարտի 4-ին, ժամը 14:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցի ռեստորաններից մեկի բակում այրվում է փայտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի հետնամասում գտնվող ինքնաշեն ծածկի տակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Կրեմլը կոչ է արել վստահել պատժամիջոցների մասին միայն պաշտոնական հայտարարություններին

20:51 04.03.2025

Կրեմլը կոչ է արել վստահել պատժամիջոցների մասին միայն պաշտոնական հայտարարություններին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման հարցի դեպքում հիմնվել միայն պաշտոնական հայտարարությունների վրա և նշել, որ դեռ ոչ ոք նման հայտարարություններ չի արել։ «Այժմ հաղորդագրությունների մեծ քանակություն կա՝ մեկը մյուսից ավելի ֆանտաստիկ, իհարկե, ամեն ինչ արժե ձայնագրել, բայց պետք է կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրներից ստացված հաղորդագրությունների վրա», […] ...

Անդրադարձ է կատարվել ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին

20:42 04.03.2025

Անդրադարձ է կատարվել ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին

Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) իրազեկման միջազգային օրվա համատեքստում Առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և «Ֆայդեք Արմենիայի» հետ համագործակցությամբ կազմակերպվել է աշխատաժողով: Մեկ հարկի տակ հավաքված մանկաբույժները, գինեկոլոգները, ուռուցքաբանները, ընտանեկան բժիշկներն անդրադարձել են ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին` կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ համակարգված պայքարը: Այս մասին հայտնում […] ...

Թրյուդոն ԱՄՆ-ի մաքսատուրքերի ներդրումն անվանել է առեւտրային պատերազմի սկիզբ

20:34 04.03.2025

Թրյուդոն ԱՄՆ-ի մաքսատուրքերի ներդրումն անվանել է առեւտրային պատերազմի սկիզբ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանելու իր որոշմամբ։ «Այսօր ԱՄՆ-ը  առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ»,- ասել է Թրյուդոն մամուլի ասուլիսում։ ...

BACK_TO_TOP