17:46 04.03.2025
Փետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։
Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր:
Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իրեն անծանոթ երկու տղամարդ թակել են տան պատուհանը, ջուր խնդրել իրենց մեքենայի համար, մոտ հինգ րոպե հետո վերադարձել են, կրկին թակել պատուհանը և իրենից գումար պահանջել: Ինքը հրաժարվել է գումար տալուց՝ պատճառաբանելով, որ մոտը գումար չկա, գումարները գտնվում են էլեկտրոնային դրամապանակում և պետք է սպասել մինչ առավոտ: Սակայն նրանցից մեկը հագուստի տակից ատրճանակի նմանվող առարկա է պահել իր ուղղությամբ և ասել, որ եթե գումարը չտա, ապա կսպանեն: Դրանից հետո ինքը իր պայուսակի միջից հանել է 10 հազար դոլար ու տվել նրանց, ինչից հետո նրանք հեռացել են։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս պարզվեց, որ հանցագործությունը կատարել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ տղամարդիկ, երկուսն էլ 33 տարեկան: Հենց նրանք են «Ռենո Լոգան» մակնիշի մեքենայով ժամանել Սարյան փողոց և կատարել հափշտակությունը:
Նույն օրը Երևանի Խանջյան փողոցում զովունեցուն, իսկ Երևանի Նազարբեկյան փողոցում` փարպեցուն, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, իրավապահները ձերբակալել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տվյալներն իրացնելու և վարույթային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ արարքին մասնակել է նաև երրորդ անձ:
Այդ երրորդ անձը` Երևանի Սեբաստիայի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդը, նույն օրը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին։
Երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեքն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ:
21:10 04.03.2025
Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում21:10 04.03.2025
Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 14 շենք, Ե․Թադևոսյան նրբ․ 1, 3, 5, 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 93, 93ա շենքերը,Կողբի 1 և 2 փողոցների առանձնատներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և […] ...
21:00 04.03.2025
Լարիսա Ալավերդյանը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Անդրադարձ է եղել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում շարունակվող կեղծ դատավարությանն ու ընդհանրապես Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:57 04.03.2025
Հրդեհ Աշտարակ քաղաքումՄարտի 4-ին, ժամը 14:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցի ռեստորաններից մեկի բակում այրվում է փայտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի հետնամասում գտնվող ինքնաշեն ծածկի տակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
20:51 04.03.2025
Կրեմլը կոչ է արել վստահել պատժամիջոցների մասին միայն պաշտոնական հայտարարություններինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման հարցի դեպքում հիմնվել միայն պաշտոնական հայտարարությունների վրա և նշել, որ դեռ ոչ ոք նման հայտարարություններ չի արել։ «Այժմ հաղորդագրությունների մեծ քանակություն կա՝ մեկը մյուսից ավելի ֆանտաստիկ, իհարկե, ամեն ինչ արժե ձայնագրել, բայց պետք է կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրներից ստացված հաղորդագրությունների վրա», […] ...
20:42 04.03.2025
Անդրադարձ է կատարվել ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներինՄարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) իրազեկման միջազգային օրվա համատեքստում Առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և «Ֆայդեք Արմենիայի» հետ համագործակցությամբ կազմակերպվել է աշխատաժողով: Մեկ հարկի տակ հավաքված մանկաբույժները, գինեկոլոգները, ուռուցքաբանները, ընտանեկան բժիշկներն անդրադարձել են ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին` կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ համակարգված պայքարը: Այս մասին հայտնում […] ...
20:34 04.03.2025
Թրյուդոն ԱՄՆ-ի մաքսատուրքերի ներդրումն անվանել է առեւտրային պատերազմի սկիզբԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանելու իր որոշմամբ։ «Այսօր ԱՄՆ-ը առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ»,- ասել է Թրյուդոն մամուլի ասուլիսում։ ...