17:29 04.03.2025
Մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (25 տոննա)․ կա երկու տուժած։
20:15 04.03.2025
Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը. Էլինա ԱվանեսյանԱշխարհի 39-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը խոսել է Հայաստանը ներկայացնելու մասին, հայտնում է Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի մամուլի ծառայությունը։ «Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը։ Մրցաշարերում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհիներ երբեք չեն եղել։ Ցանկանում եմ օրինակ լինել այն երկրի համար, որտեղից ծնողներս են։ Հայաստանը նաև աջակցում է իմ կարիերայի զարգացմանը»,- ասել է 22-ամյա թենիսիստուհին: Էլինա Ավանեսյանը […] ...
20:10 04.03.2025
ԱՄՆ-ը «Անսար Ալլահ» շարժումը որակել է որպես ահաբեկչական կազմակերպությունԱՄՆ կառավարությունը Եմենի հութի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը ճանաչել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։ «Այսօր Պետդեպարտամենտը կատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին խոստումներից մեկը՝ պաշտոնը ստանձնելուց հետո: Եվ ես ուրախ եմ հայտարարել Պետդեպարտամենտի կողմից «Անսար Ալլահը» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»,- ասվում է փաստաթղթում: Ինչպես նշվում […] ...
19:50 04.03.2025
Պաղեստինի նախագահը հաստատել է մեկ տարվա ընթացքում համընդհանուր ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամությունըՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է մեկ տարվա ընթացքում պաղեստինյան բոլոր տարածքներում համընդհանուր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին։ Այս մասին նա հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթնաժողովի բացմանը, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Մենք ցանկանում ենք հաստատել, որ մենք լիովին պատրաստ ենք մեկ տարվա ընթացքում անցկացնել համընդհանուր ընտրություններ՝ և՛ նախագահական, և՛ […] ...
19:40 04.03.2025
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողինOpta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին։ Ըստ կանխատեսումների՝ գավաթը նվաճելու ամենամեծ շանսերն ունի «Լիվերպուլը»։ Անգլիական ակումբի՝ մրցաշարը հաղթելու հավանականությունը գնահատվել է 19,2 տոկոս։ «Բարսելոնայի» հաղթող դառնալու հավանականությունը 14,8 տոկոս է, Միլանի «Ինտերինը»` 14, Լոնդոնի «Արսենալինը»` 11,6։ Մադրիդի «Ռեալը» տիտղոսը կպաշտպանի 9,8 հավանականությամբ։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ռեալ Մադրիդ» […] ...
19:33 04.03.2025
Կոստա. ԵՄ-ն չի ճանաչում Պաղեստինի սահմանների փոփոխություններըԵՄ-ն չի ճանաչում Գազայի հատվածում կամ Պաղեստինի այլ տարածքներում ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների որևէ փոփոխություն: Այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթնաժողովի բացման ժամանակ, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Եվրամիությունը չի ճանաչում սահմանային փոփոխություններ Գազայի հատվածում կամ այլ տարածաշրջանային գոտիներում՝ ՄԱԿ-ի բանաձևերին լիովին համապատասխան», […] ...