ՀՌՀ-ն Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների բոլոր մասնակիցներին հորդորում է հարգել խոսքի ազատության հիմնարար սկզբունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.86
  • RUBLE
    4.41
  • 413.95
WEATHER
+6.09 oC

ՀՌՀ-ն Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների բոլոր մասնակիցներին հորդորում է հարգել խոսքի ազատության հիմնարար սկզբունքները

17:15 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականի մարտի 30-ին տեղի են ունենալու ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ։ Պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ նախընտրական պայքարն, այդ թվում լրատվամիջոցներում, արդեն ընթանում է: Ցավով պետք է արձանագրենք, որ հաճախ հայկական մեդիայի քարոզչական բովանդակության առաջնություններից է ոչ թե ծրագրերին, գաղափարներին, տեսլականին ազատ մրցակցային հարթակ տրամադրելը, այլ ատելության խոսքը, մրցակցին ոչնչացնելու մոլուցքը, արհամարհանքը հակառակորդի նկատմամբ։

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմում է Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին, նախընտրական շտաբների աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին՝ հորդորելով օպերատիվ ու ամբողջակական ծավալով ապահովել տեղեկատվություն ստանալու իրավունքը, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը, հարգել` խոսքի ազատության հիմնարար սկզբունքները։

Միաժամանակ, կարգավորող մարմինը կոչ է անում բոլոր տեսալսողական մեդիածառայություններ մատուցող ընկերություններին նախընտրական այս ժամանակահատվածում չառաջնորդվել սեփական համակրանքներով ու հակակրանքներով, ապահովել՝ բազմակարծություն, օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանի ու հերքման հնարավորություն, պահպանել ընդունված մասնագիտական էթիկայի սկզբունքները:

Հանձնաժողովը, կարևորելով ընտրողների իրավունքները տեղյակ լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ծրագրերին, հետևելու է, որ իր կարգավորման ներքո գործող լրատվամիջոցները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անշեղորեն գործեն «ՀՀ ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքին և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին համապատասխան: Ինչպես նաև առաջնորդվեն Հանձնաժողովի կողմից 21․02․2025 թվականի N12-Ա որոշմամբ հաստատված «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանության» դրույթներով:

Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում նպաստել քաղաքացիական համերաշխությանը, չօգտագործել քարոզարշավը՝ հասարակության տարբեր հատվածների միջև նոր բաժանարար գծեր ստեղծելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 04.03.2025

SHANTNEWS

Պաղեստինի նախագահը հաստատել է մեկ տարվա ընթացքում համընդհանուր ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամությունը

19:50 04.03.2025

Պաղեստինի նախագահը հաստատել է մեկ տարվա ընթացքում համընդհանուր ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամությունը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է մեկ տարվա ընթացքում պաղեստինյան բոլոր տարածքներում համընդհանուր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին։ Այս մասին նա հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթնաժողովի բացմանը, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Մենք ցանկանում ենք հաստատել, որ մենք լիովին պատրաստ ենք մեկ տարվա ընթացքում անցկացնել համընդհանուր ընտրություններ՝ և՛ նախագահական, և՛ […] ...

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին

19:40 04.03.2025

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին

Opta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին։ Ըստ կանխատեսումների՝ գավաթը նվաճելու ամենամեծ շանսերն ունի «Լիվերպուլը»։ Անգլիական ակումբի՝ մրցաշարը հաղթելու հավանականությունը գնահատվել է 19,2 տոկոս։ «Բարսելոնայի» հաղթող դառնալու հավանականությունը 14,8 տոկոս է, Միլանի «Ինտերինը»` 14, Լոնդոնի «Արսենալինը»` 11,6։ Մադրիդի «Ռեալը» տիտղոսը կպաշտպանի 9,8 հավանականությամբ։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ռեալ Մադրիդ» […] ...

Կոստա. ԵՄ-ն չի ճանաչում Պաղեստինի սահմանների փոփոխությունները

19:33 04.03.2025

Կոստա. ԵՄ-ն չի ճանաչում Պաղեստինի սահմանների փոփոխությունները

ԵՄ-ն չի ճանաչում Գազայի հատվածում կամ Պաղեստինի այլ տարածքներում ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների որևէ փոփոխություն: Այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթնաժողովի բացման ժամանակ, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Եվրամիությունը չի ճանաչում սահմանային փոփոխություններ Գազայի հատվածում կամ այլ տարածաշրջանային գոտիներում՝ ՄԱԿ-ի բանաձևերին լիովին համապատասխան», […] ...

Այգավան գյուղի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի. ԱՆ

19:23 04.03.2025

Այգավան գյուղի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի. ԱՆ

Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պատասխանել է Գվարդիոլայի և Արտետայի քննադատություններին

19:15 04.03.2025

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պատասխանել է Գվարդիոլայի և Արտետայի քննադատություններին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) պատասխանել է Անգլիայի գավաթում օգտագործվող Mitre Ultimax Pro գնդակի վերաբերյալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի և Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի քննադատություններին, հաղորդում է The Athletic-ը: «Mitre’s Ultimax Pro գնդակը, որն օգտագործվում է Անգլիայի գավաթում և FA-ի մյուս բոլոր մրցաշարերում, համապատասխանում է ՖԻՖԱ-ի չափանիշներին, այն փորձարկվել էր մինչև այս: […] ...

BACK_TO_TOP