17:12 04.03.2025
Շիրակի մարզի քրեական ոստիկանները մարտի 3-ին տեղեկություններ էին ստացել, որ Բասեն բնակավայրի 56-ամյա բնակիչը ավտոտնակում ապօրինի պահում է զենք-զինամթերք:
Քրեական ոստիկաններն այցելել են 56-ամյա տղամարդու տուն: Նա ավտոտնակից ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
56-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:
19:50 04.03.2025
Պաղեստինի նախագահը հաստատել է մեկ տարվա ընթացքում համընդհանուր ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամությունըՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է մեկ տարվա ընթացքում պաղեստինյան բոլոր տարածքներում համընդհանուր ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին։ Այս մասին նա հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթնաժողովի բացմանը, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Մենք ցանկանում ենք հաստատել, որ մենք լիովին պատրաստ ենք մեկ տարվա ընթացքում անցկացնել համընդհանուր ընտրություններ՝ և՛ նախագահական, և՛ […] ...
19:40 04.03.2025
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողինOpta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին։ Ըստ կանխատեսումների՝ գավաթը նվաճելու ամենամեծ շանսերն ունի «Լիվերպուլը»։ Անգլիական ակումբի՝ մրցաշարը հաղթելու հավանականությունը գնահատվել է 19,2 տոկոս։ «Բարսելոնայի» հաղթող դառնալու հավանականությունը 14,8 տոկոս է, Միլանի «Ինտերինը»` 14, Լոնդոնի «Արսենալինը»` 11,6։ Մադրիդի «Ռեալը» տիտղոսը կպաշտպանի 9,8 հավանականությամբ։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ռեալ Մադրիդ» […] ...
19:33 04.03.2025
Կոստա. ԵՄ-ն չի ճանաչում Պաղեստինի սահմանների փոփոխություններըԵՄ-ն չի ճանաչում Գազայի հատվածում կամ Պաղեստինի այլ տարածքներում ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների որևէ փոփոխություն: Այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթնաժողովի բացման ժամանակ, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։ «Եվրամիությունը չի ճանաչում սահմանային փոփոխություններ Գազայի հատվածում կամ այլ տարածաշրջանային գոտիներում՝ ՄԱԿ-ի բանաձևերին լիովին համապատասխան», […] ...
19:23 04.03.2025
Այգավան գյուղի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի. ԱՆԱյգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
19:15 04.03.2025
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պատասխանել է Գվարդիոլայի և Արտետայի քննադատություններինԱնգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) պատասխանել է Անգլիայի գավաթում օգտագործվող Mitre Ultimax Pro գնդակի վերաբերյալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի և Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի քննադատություններին, հաղորդում է The Athletic-ը: «Mitre’s Ultimax Pro գնդակը, որն օգտագործվում է Անգլիայի գավաթում և FA-ի մյուս բոլոր մրցաշարերում, համապատասխանում է ՖԻՖԱ-ի չափանիշներին, այն փորձարկվել էր մինչև այս: […] ...
19:05 04.03.2025
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՄարտի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...