15:32 04.03.2025
Մարտի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյին։
Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև՝ Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին միջազգային զարգացումները։
Բրունո Ռետայոյին վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության և անձամբ իր հանձնառությունը մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու հարցում։
Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը և նախարար Ռետայոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության խորացմանը, Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը, ինչպես նաև՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրին։
18:12 04.03.2025
ՏԿԵ նախարարի տեղակալներն այցելել են Շիրակի մարզՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Մանուկյանն ու Վարդան Կոստանյանն այսօր այցելել են Շիրակի մարզ։ Նախարարի տեղակալների և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, կապիտալ շինարարությանը, մասնավորապես, 2024-ին իրականացված և 2025-ին իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն անդրադարձել է շինարարության որակի […] ...
18:05 04.03.2025
Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կհանձնվի ԿԳՄՍ նախարարությանըԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լուծում տալ հանրապետությունում մարզակառույցների սղության և անհրաժեշտ սպորտային միջավայրի բացակայության խնդրին: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ ապահովվում է կարևորագույն սպորտային ենթակառուցվածքներից մեկի` պետության […] ...
17:58 04.03.2025
Առաջարկվում է վերանայել կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափըԳործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում: Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Նոր կարգավորմամբ այդ վճարները կկրկնապատկվեն, իսկ սիգ ձկնատեսակի դեպքում` կեռապատկվեն: Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պարզաբանել է, որ այժմ 1 կգ սիգի համար բնօգտագործման վճարը 65 դրամ է, փոխոխությամբ կսահմանվի 200 […] ...
17:54 04.03.2025
Վարչական իրավախախտումների համար տուգանային միավորների խստացումը կընդգծի պետության հասցեական մոտեցումը. Արմեն ԽաչատրյանՏրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր: Շատ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղեւորափոխադրմամբ եւ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Պատգամավորներ Ալեն […] ...
17:51 04.03.2025
Խորհրդարանը քննարկել է միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը վերաբերող կոնվենցիաների վավերացման հարցը1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի ստեղծման համար: Դատարանն արբիտրաժային կենտրոն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությունների եւ մասնավոր կողմերի միջեւ արբիտրաժի միջոցով վեճերի խաղաղ կարգավորման համար: Որոշ պետություններ կոնվենցիաներից մեկի կողմ են, որոշները՝ մյուսի, իսկ […] ...