Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.86
  • RUBLE
    4.41
  • 413.95
WEATHER
+9.09 oC

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

15:05 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի նախագծեր:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայացմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո առաջարկներ է ներկայացրել պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որոնց մի մասն ընդունվել է, նախաձեռնությունը` լրամշակվել: Նշվել է, որ ,Երիտասարդական քաղաքականության մասինե օրենքը լրացվել է նոր հոդվածով. սահմանվել է օրենքի կարգավորման առարկան:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընդունվել են Կառավարության ներկայացրած բոլոր առաջարկները: Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի օգոստոսի 9-ից:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում առաջարկվող լրացումների հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Վլադիմիր Վարդանյանը:

Հիմնական զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնությունը լրամշակվել է:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանի ներկայացմամբ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են հիմնականում տեխնիկական փոփոխություններ եւ որոշ լրացումներ:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանի խոսքով ««Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո լրամշակվել է, կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Կատարվել են միան տեխնիկական փոփոխություններ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Ալեն Սիմոնյանի հեղինակած ««ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Ըստ համահեղինակ, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի` առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել պատգամավոր Գեղամ Նազարյանը: Կառավարությունը եւս ներկայացրել է մի շարք առաջարկներ:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը չի փոփոխվել:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ներկայացմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարի տեղակալներն այցելել են Շիրակի մարզ

18:12 04.03.2025

ՏԿԵ նախարարի տեղակալներն այցելել են Շիրակի մարզ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Մանուկյանն ու Վարդան Կոստանյանն այսօր այցելել են Շիրակի մարզ։ Նախարարի տեղակալների և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, կապիտալ շինարարությանը, մասնավորապես, 2024-ին իրականացված և 2025-ին իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն անդրադարձել է շինարարության որակի […] ...

Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կհանձնվի ԿԳՄՍ նախարարությանը

18:05 04.03.2025

Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կհանձնվի ԿԳՄՍ նախարարությանը

ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լուծում տալ հանրապետությունում մարզակառույցների սղության և անհրաժեշտ սպորտային միջավայրի բացակայության խնդրին: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ ապահովվում է կարևորագույն սպորտային ենթակառուցվածքներից մեկի` պետության […] ...

SHANTNEWS

18:00 04.03.2025

SHANTNEWS

Առաջարկվում է վերանայել կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափը

17:58 04.03.2025

Առաջարկվում է վերանայել կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափը

Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում: Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Նոր կարգավորմամբ այդ վճարները կկրկնապատկվեն, իսկ սիգ ձկնատեսակի դեպքում` կեռապատկվեն: Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պարզաբանել է, որ այժմ 1 կգ սիգի համար բնօգտագործման վճարը 65 դրամ է, փոխոխությամբ կսահմանվի 200 […] ...

Վարչական իրավախախտումների համար տուգանային միավորների խստացումը կընդգծի պետության հասցեական մոտեցումը. Արմեն Խաչատրյան

17:54 04.03.2025

Վարչական իրավախախտումների համար տուգանային միավորների խստացումը կընդգծի պետության հասցեական մոտեցումը. Արմեն Խաչատրյան

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր: Շատ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղեւորափոխադրմամբ եւ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Պատգամավորներ Ալեն […] ...

Խորհրդարանը քննարկել է միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը վերաբերող կոնվենցիաների վավերացման հարցը

17:51 04.03.2025

Խորհրդարանը քննարկել է միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը վերաբերող կոնվենցիաների վավերացման հարցը

1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի ստեղծման համար: Դատարանն արբիտրաժային կենտրոն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությունների եւ մասնավոր կողմերի միջեւ արբիտրաժի միջոցով վեճերի խաղաղ կարգավորման համար: Որոշ պետություններ կոնվենցիաներից մեկի կողմ են, որոշները՝ մյուսի, իսկ […] ...

BACK_TO_TOP