14:53 04.03.2025
Արգենտինայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի առաջիկա հանդիպումների հայտացուցակը, որում ներառված է նաև MLS-ը ներկայանցող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։
Արգենտինացիների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ. Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»), Խերոնիմո Ռուլի («Մարսել»), Վալտեր Բենիտես (ՊՍՎ)։
Պաշտպաններ. Նահուել Մոլինա («Աթլետիկո Մադրիդ»), Գոնսալո Մոնտիել («Ռիվեր Փլեյթ»), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Գերման Պեսելյա («Ռիվեր Փլեյթ»), Լեոնարդո Բալերդի («Մարսել»), Խուան Ֆոյթ («Վիլյառեալ»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Ֆակունդո Մեդինա («Լանս»), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»), Ֆրանսիսկո Օրտեգա («Օլիմպիակոս»)։
Կիսապաշտպաններ. Լեանդրո Պարեդես («Ռոմա»), Էնցո Ֆերնանդես («Չելսի»), Ռոդրիգո Դե Պոլ («Աթլետիկո Մադրիդ»), Էկզեկիել Պալասիոս («Բայեր»), Ալեքսիս Մաքալիսթեր («Լիվերպուլ»), Ջովանի Լո Չելսո («Բետիս»), Մաքսիմո Պեռոնե («Կոմո»), Ջուլիանո Սիմեոնե («Աթլետիկո Մադրիդ»), Բենխամին Դոմինգես («Բոլոնիա»), Տիագո Ալմադա («Լիոն»)։
Հարձակվողներ. Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նիկոլաս Գոնսալես («Յուվենտուս»), Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»), Նիկո Պաս («Կոմո»), Կլաուդիո Էչևերի («Մանչեսթեր Սիթի»), Պաուլո Դիբալա («Ռոմա»), Խուլիան Ալավարես («Աթլետիկո Մադրիդ»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Սանտյագո Կաստրո («Բոլոնիա»), Անխել Կոռեա («Աթլետիկո Մադրիդ»)։
Որակավորման փուլի 13-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոնը մարտի 22-ին հյուրընկալվելիս կմրցի Ուրուգվայի ընտրանու դեմ, իսկ մարտի 26-ին Բուենոս Այրեսում կընդունի Բրազիլիայի հավաքականին։
17:46 04.03.2025
Հափշտակել էին 10 հազար դոլար. Երևանի քրեական ոստիկանները հանցագործությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՓետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։ Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր: Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, […] ...
17:42 04.03.2025
«Հստակեցվել են երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները». Արթուր ՄարտիրոսյանԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` նշելով, որ նախագծով առաջարկվում է հաստատել մի շարք լիազորող նորմեր: «Նախագծով հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում են երիտասարդի տարիքը, երիտասարդական քաղաքականության հիմնական դերակատարները, դրանց գործառույթները, […] ...
17:38 04.03.2025
Բենիկ Աղասարովը առաջատարների թվում է. շախմատի Մ20 ԱԱՉեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնության 7-րդ տուրում միջազգային գրոսմայստեր Էմին Օհանյանը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զգալի նահանջել է մրցաշարային աղյուսակում: Իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը հաղթանակ է տարել և այժմ 5,5 միավորով 3-րդ տեղում է։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոբերտ Փիլիպոսյանը 4,5 միավոր ունի, ինչպես և Էմին Օհանյանը։ ...
17:34 04.03.2025
Չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ փոփոխություններ կիրականացվեն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքումԱԺ հերթական նիստում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո հիմնականում տեխնիկական բնույթի մի քանի փոփոխություններ են կատարվել՝ իրավական տեսակետից օրինագիծն ավելի պատշաճ տեսքի բերելու […] ...
17:26 04.03.2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինՄարտի 4-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
17:21 04.03.2025
Ալֆրեդ Քոչարյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե ՍահակյանինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 5-ին հայտարարել էր Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու մրցույթ. ընդունվել էին հայտեր: Մրցույթի արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանի թեկնածությանը՝ Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ […] ...