14:08 04.03.2025
ՀՀ վարչապետի դիմապատկերը օգտագործել են սոցիալական ցանցերում կեղծ գովազդ տարածելու նպատակով։ Տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։
«Հորդորում ենք նման գովազդներին չհավատալ ու անձնական, բանկային տեղեկություններ չփոխանցել»,-նշված է անձնական տվյալների պաշտպանության գործակալության հաղորդագրության մեջ։
17:00 04.03.2025
ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական և ՄԿՈՒ հաստատություններում. Ժաննա Անդրեասյան«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի ընդունումից հետո ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Գործող օրենքով նախատեսվում է, որ օրհներգը պետք է հնչի դպրոցներում և բուհերում: Առաջարկվող փոփոխությունով շրջանակն ընդլայնվում է` ներառելով նաև նախադպրոցական, արհեստագործական եւ միջին մասնագիտական հաստատությունները: Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ […] ...
16:54 04.03.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Զեկուցվել են ՊԵԿ գործունեության հիմնական արդյունքային ցուցանիշները, հանրային կարևորության ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշվել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվել է 70 միջոցառում: Մշակվել և վերջնականացման փուլում են գտնվում հարկային ու մաքսային […] ...
16:30 04.03.2025
Երևանում փոշով աղտոտվածության վիճակը 2024 թվականին2024 թվականի ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում 300 օր դիտվել է փոշու պարունակության գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից (ՍԹԿ)։ Առավելագույն կոնցենտրացիան դիտվել է դեկտեմբերի 9-ին Կենտրոն վարչական շրջանում՝ կազմելով 762 մկգ/մ³, ինչը 5.1 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն։ Նվազագույն կոնցենտրացիան դիտվել է Արաբկիրում և կազմել՝ 11 մկգ/մ³։ Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները գրանցվել են Կենտրոն վարչական շրջանում: «Փոշով աղտոտվածությունը […] ...
16:16 04.03.2025
Իտալիան հրաժարվել է զորքեր ուղարկել ՈւկրաինաԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը՝ իտալական ռազմական կոնտինգենտ ուղարկել Ուկրաինա՝ որպես եվրոպական ուժերի մաս: «Իտալիան իր կասկածներն է հայտնել եվրոպացի զինվորներ ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկի վերաբերյալ: Իմ կարծիքով, դա շատ դժվար է իրականացնել, ես վստահ չեմ դրա արդյունավետության վրա, այդ իսկ պատճառով մենք ասացինք, […] ...
16:00 04.03.2025
Եթե ԱՄՆ-ը դադարեցնի մատակարարումները, դա հավանաբար լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում․ ՊեսկովՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը լավագույն ներդրումն է խաղաղության գործում։ «Ակնհայտ է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն եղել է այս պատերազմի հիմնական մատակարարը: Եթե ԱՄՆ-ը դադարի լինել (Ուկրաինայի ռազմական մատակարարը-խմբ.) կամ դադարեցնի այդ մատակարարումները, դա, հավանաբար, լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:49 04.03.2025
Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆԻրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) Թուրքիայի Հանրապետության դեսպան Հիջաբի Քիրլանգիչը երեկ կանչվել է Իրանի ԱԳՆ այն բանից հետո, երբ արտգործնախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանին սխալներ թույլ չտալ իր տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի դեսպանին կենտրոնանալ տարածաշրջանային բարդ միջավայրում լավ հարաբերությունների և երկկողմ համագործակցության պահպանման կարևորության վրա և զերծ մնալ հայտարարություններից, որոնք […] ...