BFMTV. Մակրոնը նախարարների և զինվորականների հետ կքննարկի Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.86
  • RUBLE
    4.41
  • 413.95
WEATHER
+9.09 oC

BFMTV. Մակրոնը նախարարների և զինվորականների հետ կքննարկի Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցման հարցը

14:16 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է հրավիրել մի շարք նախարարների և հանրապետության բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության դադարեցումից հետո, որը կկայանա երեքշաբթի։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը ՝ հղում անելով իր աղբյուրին։

Հանդիպմանը, ի թիվս այլոց, կմասնակցեն վարչապետ Ֆրանսուա Բայրուն, Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն, ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն, ԱԳՆ-ում Եվրոպայի հարցերով նախարար Բենջամին Հադդադը և էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության և թվային ինքնիշխանության նախարար Էրիկ Լոմբարդը։

Երկրի ղեկավարը, բացի Կիևին ամերիկյան օգնությունը կասեցնելուց, կառավարության անդամների հետ կքննարկի ԵՄ գագաթնաժողովը, որը տեղի կունենա մարտի 6-ին, որտեղ կքննարկվեն Ուկրաինային օգնության ուժեղացումը և պաշտպանական ծախսերի ավելացումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

56-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող հրացանը

17:12 04.03.2025

56-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող հրացանը

Շիրակի մարզի քրեական ոստիկանները մարտի 3-ին տեղեկություններ էին ստացել, որ Բասեն բնակավայրի 56-ամյա բնակիչը ավտոտնակում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Քրեական ոստիկաններն այցելել են 56-ամյա տղամարդու տուն: Նա ավտոտնակից ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: 56-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին: ...

Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի նախագահին

17:08 04.03.2025

Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի նախագահին

Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյան (նստավայրը՝ Հանոյ) Վիենտյանի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիտին: Արարողությանը հաջորդած մտքերի փոխանակման ժամանակ զրուցակիցները կարևորել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում հարաբերությունների զարգացումը, բարձրաստիճան շփումների խթանումն ու երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդումը՝ որպես ապագա համագործակցության ամուր […] ...

ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական և ՄԿՈՒ հաստատություններում. Ժաննա Անդրեասյան

17:00 04.03.2025

ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական և ՄԿՈՒ հաստատություններում. Ժաննա Անդրեասյան

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի ընդունումից հետո ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Գործող օրենքով նախատեսվում է, որ օրհներգը պետք է հնչի դպրոցներում և բուհերում: Առաջարկվող փոփոխությունով շրջանակն ընդլայնվում է` ներառելով նաև նախադպրոցական, արհեստագործական եւ միջին մասնագիտական հաստատությունները: Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը

16:54 04.03.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Զեկուցվել են ՊԵԿ գործունեության հիմնական արդյունքային ցուցանիշները, հանրային կարևորության ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշվել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվել է 70 միջոցառում: Մշակվել և վերջնականացման փուլում են գտնվում հարկային ու մաքսային […] ...

Երևանում փոշով աղտոտվածության վիճակը 2024 թվականին

16:30 04.03.2025

Երևանում փոշով աղտոտվածության վիճակը 2024 թվականին

2024 թվականի ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում 300 օր դիտվել է փոշու պարունակության գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից (ՍԹԿ)։ Առավելագույն կոնցենտրացիան դիտվել է դեկտեմբերի 9-ին Կենտրոն վարչական շրջանում՝ կազմելով 762 մկգ/մ³, ինչը 5.1 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն։  Նվազագույն կոնցենտրացիան դիտվել է Արաբկիրում և կազմել՝ 11 մկգ/մ³։ Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները գրանցվել են Կենտրոն վարչական շրջանում: «Փոշով աղտոտվածությունը […] ...

Իտալիան հրաժարվել է զորքեր ուղարկել Ուկրաինա

16:16 04.03.2025

Իտալիան հրաժարվել է զորքեր ուղարկել Ուկրաինա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը՝ իտալական ռազմական կոնտինգենտ ուղարկել Ուկրաինա՝ որպես եվրոպական ուժերի մաս: «Իտալիան իր կասկածներն է հայտնել եվրոպացի զինվորներ ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկի վերաբերյալ: Իմ կարծիքով, դա շատ դժվար է իրականացնել, ես վստահ չեմ դրա արդյունավետության վրա, այդ իսկ պատճառով մենք ասացինք, […] ...

BACK_TO_TOP