ՀՀ ԱԺ նախագահի վստահեցմամբ՝ Հռոմի ստատուտի ընդունումը ՀՀ-ին հնարավորություն է տվել խաղաքարտ ունենալ տարբեր բանակցային սեղաններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.86
  • RUBLE
    4.41
  • 413.95
WEATHER
+8.09 oC

ՀՀ ԱԺ նախագահի վստահեցմամբ՝ Հռոմի ստատուտի ընդունումը ՀՀ-ին հնարավորություն է տվել խաղաքարտ ունենալ տարբեր բանակցային սեղաններին

14:00 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եթե Հայաստանը Հռոմի ստատուտը չընդուներ, հիմա շատ ավելի վատ իրավիճակում կլիներ: Դա բանակցային սեղաններին խաղաքարտ ունենալու հնարավորություն է ստեղծել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք, եթե Հռոմի ստատուտը չընդունեինք, շատ ավելի վատ իրավիճակում կլինեինք հիմա: Նաև տարբեր բանակցությունների շրջանակում մեր դիրքորոշումը շատ ավելի թույլ կլիներ:

Ապագայում շատ բաներ կան, որ հնարավորություն չէինք ունենա իրականացնել»,–ասաց Սիմոնյանը՝ մանրամասները չհանրայացնելով:Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հռոմի ստատուտն Արևմուտքի կողմից ճնշումներով է ընդունվել՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Հակառակը»:

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը, Հռոնի ստատուտն ընդունելով, իրավիճակ, դիրքորոշում ու հնարավորություն է ստեղծել՝ տարբեր բանակցային սեղաններին խաղաքարտ ունենալու:

Նրա վստահեցմամբ՝ Հայաստանն այդ խաղաքարտն օգտագործել է բոլոր հարցերում, այդ թվում՝ գերիների հարցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում փոշով աղտոտվածության վիճակը 2024 թվականին

16:30 04.03.2025

Երևանում փոշով աղտոտվածության վիճակը 2024 թվականին

2024 թվականի ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում 300 օր դիտվել է փոշու պարունակության գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից (ՍԹԿ)։ Առավելագույն կոնցենտրացիան դիտվել է դեկտեմբերի 9-ին Կենտրոն վարչական շրջանում՝ կազմելով 762 մկգ/մ³, ինչը 5.1 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն։  Նվազագույն կոնցենտրացիան դիտվել է Արաբկիրում և կազմել՝ 11 մկգ/մ³։ Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները գրանցվել են Կենտրոն վարչական շրջանում: «Փոշով աղտոտվածությունը […] ...

Իտալիան հրաժարվել է զորքեր ուղարկել Ուկրաինա

16:16 04.03.2025

Իտալիան հրաժարվել է զորքեր ուղարկել Ուկրաինա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը՝ իտալական ռազմական կոնտինգենտ ուղարկել Ուկրաինա՝ որպես եվրոպական ուժերի մաս: «Իտալիան իր կասկածներն է հայտնել եվրոպացի զինվորներ ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկի վերաբերյալ: Իմ կարծիքով, դա շատ դժվար է իրականացնել, ես վստահ չեմ դրա արդյունավետության վրա, այդ իսկ պատճառով մենք ասացինք, […] ...

Եթե ԱՄՆ-ը դադարեցնի մատակարարումները, դա հավանաբար լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում․ Պեսկով

16:00 04.03.2025

Եթե ԱՄՆ-ը դադարեցնի մատակարարումները, դա հավանաբար լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը լավագույն ներդրումն է խաղաղության գործում։ «Ակնհայտ է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն եղել է այս պատերազմի հիմնական մատակարարը: Եթե ԱՄՆ-ը դադարի լինել (Ուկրաինայի ռազմական մատակարարը-խմբ.) կամ դադարեցնի այդ մատակարարումները, դա, հավանաբար, լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

15:49 04.03.2025

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) Թուրքիայի Հանրապետության դեսպան Հիջաբի Քիրլանգիչը երեկ կանչվել է Իրանի ԱԳՆ այն բանից հետո, երբ արտգործնախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանին սխալներ թույլ չտալ իր տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի դեսպանին կենտրոնանալ տարածաշրջանային բարդ միջավայրում լավ հարաբերությունների և երկկողմ համագործակցության պահպանման կարևորության վրա և զերծ մնալ հայտարարություններից, որոնք […] ...

Հայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ․ Սինանյան

15:40 04.03.2025

Հայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ․ Սինանյան

Հայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Մենք գիտենք 2000-ից ավելի ՀՀ քաղաքացիների մասին, բայց այդ թիվը շատ ավելի մեծ է։ Նրանցից քանիսն են արդեն արտաքսվել` մեզ հայտնի չէ», – նշել է Սինանյանը։ ...

ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի ՆԳ նախարարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը

15:32 04.03.2025

ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի ՆԳ նախարարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը

Մարտի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյին։ Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև՝ Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին միջազգային զարգացումները։ Բրունո Ռետայոյին վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության և անձամբ իր հանձնառությունը մշտապես Հայաստանի կողքին լինելու […] ...

BACK_TO_TOP