Ֆրանսիան արձագանքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.86
  • RUBLE
    4.41
  • 413.95
WEATHER
+9.09 oC

Ֆրանսիան արձագանքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշմանը

12:54 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի կառավարությունը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցմանը` նշելով, որ դա կհետաձգի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը:

«Եթե մենք խաղաղություն ենք ուզում, Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը կամրապնդի՞ խաղաղությունը, թե՞ կհետաձգի այն: Դա միայն կամրապնդի ագրեսորի դիրքերը», – երեքշաբթի France 2-ի եթերում ասել է Եվրոպական հարցերի նախարար Բենջամին Հադադը:

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը։

Սպիտակ տնից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չի եղել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիան հրաժարվել է զորքեր ուղարկել Ուկրաինա

16:16 04.03.2025

Իտալիան հրաժարվել է զորքեր ուղարկել Ուկրաինա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը՝ իտալական ռազմական կոնտինգենտ ուղարկել Ուկրաինա՝ որպես եվրոպական ուժերի մաս: «Իտալիան իր կասկածներն է հայտնել եվրոպացի զինվորներ ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկի վերաբերյալ: Իմ կարծիքով, դա շատ դժվար է իրականացնել, ես վստահ չեմ դրա արդյունավետության վրա, այդ իսկ պատճառով մենք ասացինք, […] ...

Եթե ԱՄՆ-ը դադարեցնի մատակարարումները, դա հավանաբար լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում․ Պեսկով

16:00 04.03.2025

Եթե ԱՄՆ-ը դադարեցնի մատակարարումները, դա հավանաբար լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը լավագույն ներդրումն է խաղաղության գործում։ «Ակնհայտ է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն եղել է այս պատերազմի հիմնական մատակարարը: Եթե ԱՄՆ-ը դադարի լինել (Ուկրաինայի ռազմական մատակարարը-խմբ.) կամ դադարեցնի այդ մատակարարումները, դա, հավանաբար, լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

15:49 04.03.2025

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) Թուրքիայի Հանրապետության դեսպան Հիջաբի Քիրլանգիչը երեկ կանչվել է Իրանի ԱԳՆ այն բանից հետո, երբ արտգործնախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանին սխալներ թույլ չտալ իր տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի դեսպանին կենտրոնանալ տարածաշրջանային բարդ միջավայրում լավ հարաբերությունների և երկկողմ համագործակցության պահպանման կարևորության վրա և զերծ մնալ հայտարարություններից, որոնք […] ...

Հայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ․ Սինանյան

15:40 04.03.2025

Հայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ․ Սինանյան

Հայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Մենք գիտենք 2000-ից ավելի ՀՀ քաղաքացիների մասին, բայց այդ թիվը շատ ավելի մեծ է։ Նրանցից քանիսն են արդեն արտաքսվել` մեզ հայտնի չէ», – նշել է Սինանյանը։ ...

ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի ՆԳ նախարարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը

15:32 04.03.2025

ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի ՆԳ նախարարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը

Մարտի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյին։ Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև՝ Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին միջազգային զարգացումները։ Բրունո Ռետայոյին վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության և անձամբ իր հանձնառությունը մշտապես Հայաստանի կողքին լինելու […] ...

Չինաստանը մաքսատուրքեր է սահմանել մոտ 22 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա

15:20 04.03.2025

Չինաստանը մաքսատուրքեր է սահմանել մոտ 22 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա

Պեկինը մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից 22 մլրդ դոլարի գյուղատնտեսական ապրանքների վրա։ Հայտնում է РИА Новости-ին՝ հիմնվելով չինական մաքսային տվյալների վրա։ 2024 թվականի տվյալների համաձայն՝ չինական մաքսատուրքերն ազդել են ԱՄՆ մատակարարումների վրա՝ ընդհանուր առմամբ 21,9 միլիարդ դոլար, որից 3,4 միլիարդ դոլարի արտադրանքը կենթարկվի 15 տոկոս տուրքի, իսկ 18,5 միլիարդ դոլարը՝ 10 տոկոս մաքսատուրքի։ ...

BACK_TO_TOP