12:37 04.03.2025
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների դադարեցման առաջարկին, որը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել էր՝ պայմանավորելով այն Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահը քննադատեց այդ գաղափարը՝ ընդգծելով, որ այն կարող է վնասել գերիների վերադարձի գործընթացին։
«Եթե կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու, թե՞ վախենալու են։ Եթե, պարոն Օսկանյանը նման բան է ասել, ես գնահատում եմ դա որպես սադրանք։ Ես գնահատում եմ դա որպես էսկալացիան բարձրացնելու հնարավորություն»,- ընդգծեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը շեշտեց, որ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությանը կարողացել է բանակցությունների և միջնորդների ներգրավման միջոցով վերադարձնել ավելի քան 150 հայ գերի։
«Այսքան խոսում ենք գերիների մասին, այսքան աղմուկ է բարձրանում, դուք մոռանում եք, որ 150-ից ավել հաստատված գերի է եղել, և մենք այդ մարդկանց բանակցությունների և տարբեր միջնորդների հնարավորությամբ հետ ենք բերել։ 4 տարվա ընթացքում 150-ից ավել գերի հետ ենք բերել, հիմա մնացել է 23 հատված գերի, որոնցից 11-12-ը Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն են։ Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան։ 152 հաստատված գերի հետ ենք վերադարձրել հայրենիք, բա սա ինչո՞ւ հրապարակային մեր ընդդիմախոսները որպես դրական բան չեն ասում»,- ընդգծեց Սիմոնյանը։
Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են գերիների վերադարձի հարցն՝ անկախ քննարկվող թեմայից։
«Չկա որևէ հանդիպում, որևէ միջազգային քննարկում, որտեղ մեր ներկայացուցիչները, այդ թվում՝ ես, չբարձրաձայնենք գերիների հարցը»,-ընդգծեց նա։Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարի հետ իր հանդիպման ընթացքում նույնպես այս հարցը եղել է առաջնային։
«Հիմա որևիցե հանդիպում, որևիցե քննարկում, որևիցե միջազգային խոսակցություն չկա, որ մեր ներկայացուցիչները, այդ թվում՝ ես, գերիները հարցը չբարձրաձայնենք և այդ հարցով չզբաղվենք՝ անկախ նրանից թեման վերաբերվում է բնապահպանությանը, արևային էներգիային, թե մեկ այլ թեմայի։ Նույնիսկ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում այդ հարցը եղել է սեղանին և այն եղել է առաջնային։ Եվ մտավախություն ունեմ, որ հանդիպումները հետագայում չշարունակելու պատճառներից մեկը (եթե ոչ հիմնականը) եղել է այն, որ ես շատ եմ պնդել այդ հարցը։ Ասեմ ավելին՝ այսօր գերիներից մեկի հարազատի հետ հանդիպում ունեմ, որը, կարելի է ասել, արդեն պարբերական բնույթ է կրում։ Այնպես որ, եթե ուզում եք գերիները վերադառնան, իսկ ես վստահ եմ, որ դուք բոլորդ ուզում եք, եկեք այդ թեմային շատ ձեռք չտանք, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացը շարունակվում է և մեզ համար առաջնային է»,- եզրափակեց Սիմոնյանը։
16:16 04.03.2025
Իտալիան հրաժարվել է զորքեր ուղարկել ՈւկրաինաԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը՝ իտալական ռազմական կոնտինգենտ ուղարկել Ուկրաինա՝ որպես եվրոպական ուժերի մաս: «Իտալիան իր կասկածներն է հայտնել եվրոպացի զինվորներ ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկի վերաբերյալ: Իմ կարծիքով, դա շատ դժվար է իրականացնել, ես վստահ չեմ դրա արդյունավետության վրա, այդ իսկ պատճառով մենք ասացինք, […] ...
16:00 04.03.2025
Եթե ԱՄՆ-ը դադարեցնի մատակարարումները, դա հավանաբար լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում․ ՊեսկովՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը լավագույն ներդրումն է խաղաղության գործում։ «Ակնհայտ է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն եղել է այս պատերազմի հիմնական մատակարարը: Եթե ԱՄՆ-ը դադարի լինել (Ուկրաինայի ռազմական մատակարարը-խմբ.) կամ դադարեցնի այդ մատակարարումները, դա, հավանաբար, լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:49 04.03.2025
Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆԻրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) Թուրքիայի Հանրապետության դեսպան Հիջաբի Քիրլանգիչը երեկ կանչվել է Իրանի ԱԳՆ այն բանից հետո, երբ արտգործնախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանին սխալներ թույլ չտալ իր տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի դեսպանին կենտրոնանալ տարածաշրջանային բարդ միջավայրում լավ հարաբերությունների և երկկողմ համագործակցության պահպանման կարևորության վրա և զերծ մնալ հայտարարություններից, որոնք […] ...
15:40 04.03.2025
Հայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ․ ՍինանյանՀայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Մենք գիտենք 2000-ից ավելի ՀՀ քաղաքացիների մասին, բայց այդ թիվը շատ ավելի մեծ է։ Նրանցից քանիսն են արդեն արտաքսվել` մեզ հայտնի չէ», – նշել է Սինանյանը։ ...
15:32 04.03.2025
ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի ՆԳ նախարարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցըՄարտի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյին։ Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև՝ Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին միջազգային զարգացումները։ Բրունո Ռետայոյին վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության և անձամբ իր հանձնառությունը մշտապես Հայաստանի կողքին լինելու […] ...
15:20 04.03.2025
Չինաստանը մաքսատուրքեր է սահմանել մոտ 22 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրաՊեկինը մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից 22 մլրդ դոլարի գյուղատնտեսական ապրանքների վրա։ Հայտնում է РИА Новости-ին՝ հիմնվելով չինական մաքսային տվյալների վրա։ 2024 թվականի տվյալների համաձայն՝ չինական մաքսատուրքերն ազդել են ԱՄՆ մատակարարումների վրա՝ ընդհանուր առմամբ 21,9 միլիարդ դոլար, որից 3,4 միլիարդ դոլարի արտադրանքը կենթարկվի 15 տոկոս տուրքի, իսկ 18,5 միլիարդ դոլարը՝ 10 տոկոս մաքսատուրքի։ ...