12:08 04.03.2025
Հայաստանում գործող բուքմեյքերական 4 ընկերությունները 2024 թվականին բանկերի միջոցով մոտ 900 մլրդ դրամի մուտք են ունեցել, որի 30-35 տոկոսն իրենց զուտ շահույթն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ նիստում իր ներկայացրած օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի ընկերությունների հարկային բեռը:
«Մեր ընկերությունները 2024 թվականին բանկերի միջոցով մոտ 900 մլրդ դրամի մուտք են ունեցել: Դրա 30–35 տոկոսն իրենց մաքուր շահույթն է»,-ասաց Հայկ Սարգսյանը:
Ոլորտի 4 ընկերությունների հետ պատգամավորը մոտ 3 ժամ քննարկում է ունեցել՝ մինչև նախագիծն ԱԺ լիագումար նիստեր բերելը: Քննարկման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչներն ասել են, թե մեծ տոկոսով գումարներ են վերադարձնում քաղաքացիներին:
«Նշում են, որ ծավալի 98.15 տոկոսը հետ են վերադարձնում, և ընդամենը 1.85 տոկոսն է իրենց շահույթը, ինչի հետ չեմ կարող համաձայնել: Չունենք որևէ պետական լծակ՝ հասկանալու համար՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ խաղերի ծրագրային ապահովումներն այնպես են, որ իրենց շահույթը ոչ թե 1.85 տոկոս է, այլ առնվազն 10 տոկոս է՝ խաղադրույքի ընդհանուր ծավալի մասով: Իսկ ընդհանուր մուտք եղած գումարների 30–35 տոկոսը համարվում է ընկերությունների զուտ շահույթ»,–ասաց պատգամավորը:
15:05 04.03.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր14:53 04.03.2025
Մեսսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է. ԱԱ-2026Արգենտինայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի առաջիկա հանդիպումների հայտացուցակը, որում ներառված է նաև MLS-ը ներկայանցող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Արգենտինացիների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ. Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»), Խերոնիմո Ռուլի («Մարսել»), Վալտեր Բենիտես (ՊՍՎ)։ Պաշտպաններ. Նահուել Մոլինա […] ...
14:46 04.03.2025
Ռուսական ապահովագրական ընկերությունը վճարումներ է կատարում Ակտաուի մոտ AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապվածՌուսական «АльфаСтрахование» ապահովագրական ընկերությունը ամբողջությամբ վճարել է ապահովագրական փոխհատուցումը ավիացիոն մարմնի ապահովագրության շրջանակներում՝ կապված Ակտաուի մերձակայքում AZAL Airlines ավիաընկերության Embraer ինքնաթիռի կործանման հետ: Aյս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ավիացիայի և տիեզերական ապահովագրության գծով ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կաբաչնիկը։ Ընկերությունն արդեն վճարում է նաև ուղևորներին պատճառված վնասների համար։ «Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) Embraer 190 ինքնաթիռը վթարի […] ...
14:39 04.03.2025
Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած. մանրամասնում է գլխավոր հանձնակատարըԵրուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար ձևավորվել են նոր հարկային պարտավորություններ։ «Ինչպես գիտեք, մինչ այս խնդիրներ կային պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցման, դրան առնչվող դատական գործերի հետ կապված։ Այսօր էլ տեսնում ենք, որ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից […] ...
14:30 04.03.2025
«Բարսելոնան» 15 գոլ է պահանջում Նեյմարից, որպեսզի երաշխավորի նրա վերադարձը«Բարսելոնայում» պահանջներ են ներկայացրել «Սանթոսի» հարձակվող Նեյմարին, որպեսզի քննարկեն կատալոնական ակումբ նրա վերադարձի հնարավորությունները, հաղորդում է Sport.es-ը: Բրազիլացին ցանկություն է հայտնել վերադառնալ Իսպանիա, սակայն «Բարսելոնան» կքննարկի 33-ամյա ֆուտբոլիստի վերադարձը, եթե նա գոլերով հաստատի, որ ներկայիս խաղամակարդակը բարձր է: Մասնավորապես, «Բարսելոնան» 15 գոլ է սպասում նրանից մինչև մրցաշրջանի ավարտը: «Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարը 7 խաղում 3 […] ...
14:21 04.03.2025
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվելԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։ «Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի […] ...