Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+7.09 oC

Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

11:47 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում ներկայացվել է Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման նախագծային աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման նախագծային լուծումները, ինչպես նաև Դիլիջանի թունելի համար առաջարկվող հիմնանորոգման և նոր թունելի կառուցման տարբերակները։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տարբեր հատվածների իրականացման ընթացքը, հետագա ծրագրերի առաջնահերթությունները, հեռանկարները և առաջիկա անելիքները։ Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև կառավարման խորհրդի 2024 թվականին ընդունված որոշումների կատարման ընթացքին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 04.03.2025

SHANTNEWS

Մեսսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է.  ԱԱ-2026

14:53 04.03.2025

Մեսսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է. ԱԱ-2026

Արգենտինայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի առաջիկա հանդիպումների հայտացուցակը, որում ներառված է նաև MLS-ը ներկայանցող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Արգենտինացիների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ. Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»), Խերոնիմո Ռուլի («Մարսել»), Վալտեր Բենիտես (ՊՍՎ)։ Պաշտպաններ. Նահուել Մոլինա […] ...

Ռուսական ապահովագրական ընկերությունը վճարումներ է կատարում Ակտաուի մոտ AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված

14:46 04.03.2025

Ռուսական ապահովագրական ընկերությունը վճարումներ է կատարում Ակտաուի մոտ AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված

Ռուսական «АльфаСтрахование» ապահովագրական ընկերությունը ամբողջությամբ վճարել է ապահովագրական փոխհատուցումը ավիացիոն մարմնի ապահովագրության շրջանակներում՝ կապված Ակտաուի մերձակայքում AZAL Airlines ավիաընկերության Embraer ինքնաթիռի կործանման հետ: Aյս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ավիացիայի և տիեզերական ապահովագրության գծով ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կաբաչնիկը։ Ընկերությունն արդեն վճարում է նաև ուղևորներին պատճառված վնասների համար։ «Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) Embraer 190 ինքնաթիռը վթարի […] ...

Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած. մանրամասնում է գլխավոր հանձնակատարը

14:39 04.03.2025

Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած. մանրամասնում է գլխավոր հանձնակատարը

Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար ձևավորվել են նոր հարկային պարտավորություններ։ «Ինչպես գիտեք, մինչ այս խնդիրներ կային պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցման, դրան առնչվող դատական գործերի հետ կապված։ Այսօր էլ տեսնում ենք, որ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից […] ...

«Բարսելոնան» 15 գոլ է պահանջում Նեյմարից, որպեսզի երաշխավորի նրա վերադարձը

14:30 04.03.2025

«Բարսելոնան» 15 գոլ է պահանջում Նեյմարից, որպեսզի երաշխավորի նրա վերադարձը

«Բարսելոնայում» պահանջներ են ներկայացրել «Սանթոսի» հարձակվող Նեյմարին, որպեսզի քննարկեն կատալոնական ակումբ նրա վերադարձի հնարավորությունները, հաղորդում է Sport.es-ը: Բրազիլացին ցանկություն է հայտնել վերադառնալ Իսպանիա, սակայն «Բարսելոնան» կքննարկի 33-ամյա ֆուտբոլիստի վերադարձը, եթե նա գոլերով հաստատի, որ ներկայիս խաղամակարդակը բարձր է: Մասնավորապես, «Բարսելոնան» 15 գոլ է սպասում նրանից մինչև մրցաշրջանի ավարտը: «Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարը 7 խաղում 3 […] ...

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել

14:21 04.03.2025

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։ «Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի […] ...

BACK_TO_TOP