Իսրայելի պաշտպանության նախարարը Հեգսեթի հետ քննարկել է Իրանի, Գազայի հատվածի և պատանդների ազատ արձակման հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+7.09 oC

Իսրայելի պաշտպանության նախարարը Հեգսեթի հետ քննարկել է Իրանի, Գազայի հատվածի և պատանդների ազատ արձակման հարցերը

11:28 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ասել է, որ իր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ քննարկել է Իրանը, Գազայից պատանդների ազատ արձակումը և անկլավում ՀԱՄԱՍ-ի իշխանության վերացումը, ինչպես նաև հրեական պետությանը ամերիկյան ռազմական օգնությունը:

«Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր պատանդները պետք է վերադարձվեն տուն, և ՀԱՄԱՍ-ի իշխանությունը պետք է ոչնչացվի Գազայում: Իրանը շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը տարածաշրջանային անվտանգության համար, և մենք միասին կաշխատենք թույլ չտալ նրան (Թեհրան) միջուկային զենք ձեռք բերել», – գրել է Կացը X-ում:

Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը հավելել է, որ «շնորհակալություն է հայտնել նրան (Հեգսեթ)՝ Իսրայելին ռազմական օգնություն ուղարկելու արագացման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աջակցության և Իսրայելի անվտանգությանը անսասան հանձնառության համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ նախագահի վստահեցմամբ՝ Հռոմի ստատուտի ընդունումը ՀՀ-ին հնարավորություն է տվել խաղաքարտ ունենալ տարբեր բանակցային սեղաններին

14:00 04.03.2025

ՀՀ ԱԺ նախագահի վստահեցմամբ՝ Հռոմի ստատուտի ընդունումը ՀՀ-ին հնարավորություն է տվել խաղաքարտ ունենալ տարբեր բանակցային սեղաններին

Եթե Հայաստանը Հռոմի ստատուտը չընդուներ, հիմա շատ ավելի վատ իրավիճակում կլիներ: Դա բանակցային սեղաններին խաղաքարտ ունենալու հնարավորություն է ստեղծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք, եթե Հռոմի ստատուտը չընդունեինք, շատ ավելի վատ իրավիճակում կլինեինք հիմա: Նաև տարբեր բանակցությունների շրջանակում մեր դիրքորոշումը շատ ավելի թույլ կլիներ: Ապագայում […] ...

Մոսկվան ողջունում է խաղաղ կարգավորման վերաբերյալ Թրամփի հայտարարությունները

13:51 04.03.2025

Մոսկվան ողջունում է խաղաղ կարգավորման վերաբերյալ Թրամփի հայտարարությունները

Մոսկվան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ցանկության մասին հայտարարությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանին «միայն վիշտ» է բերել, այս կերպ նա լրագրողների հետ զրույցում պատասխանել է Ռուսաստանի հանդեպ համակրանքի մեղադրանքներին։ «Մենք լսում ենք նրա (խմբ.) հայտարարությունը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու մասին: Մենք […] ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի հետ մեր հարաբերությունները դրական են և գործընկերային․ ՀՀ ԱԺ նախագահ

13:45 04.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի հետ մեր հարաբերությունները դրական են և գործընկերային․ ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գործընկերային մակարդակում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մեր հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի հետ դրական են։ Մենք աշխատում ենք իրենց հետ, գործընկերային հարաբերություններ ունենք և շարունակելու ենք»,-նշեց Սիմոնյանը։ ԱԺ նախագահը նաև ընդգծեց, որ Հայաստանը երբեք չի որդեգրել որևէ […] ...

Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Կիևին․ Սթարմեր

13:37 04.03.2025

Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Կիևին․ Սթարմեր

Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Կիևին՝ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, երեքշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դադարեցրեց ռազմական օգնությունը Կիևին։ «Մենք լիովին հավատարիմ ենք Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելուն և աշխատում ենք առանցքային դաշնակիցների հետ՝ աջակցելու այդ ջանքերին: Դա ճիշտ է և բխում է մեր շահերից», – […] ...

Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կժամանի Հայաստան հունիսի 5-6-ին

13:22 04.03.2025

Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կժամանի Հայաստան հունիսի 5-6-ին

Նախնական պայմանավորվածությամբ` Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կժամանի Հայաստան հունիսի 5-6-ին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Պաշտոնական այց է, երկկողմ տարբեր հարցեր կան, որոնք մնացել են։ Կփորձենք այդ հարցերը լուծել»,-ասել է նա։ ...

Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման դեպք. ՔՈԳՎ բացահայտումը

13:13 04.03.2025

Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման դեպք. ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, իրացնելու նպատակով, պետք է մաքսանենգ ճանապարհով Իրանից տեղափոխվեն Հայաստան: Տեղեկությունները փոխանցվել են Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն: Քրեական օրենսգրքի […] ...

BACK_TO_TOP