Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+8.09 oC

Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

10:50 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի երկու հողամաս՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և Ս.Բ.-ի միջև 2007 թվականի ապրիլի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչելով հողամասերի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» 15 գոլ է պահանջում Նեյմարից, որպեսզի երաշխավորի նրա վերադարձը

14:30 04.03.2025

«Բարսելոնան» 15 գոլ է պահանջում Նեյմարից, որպեսզի երաշխավորի նրա վերադարձը

«Բարսելոնայում» պահանջներ են ներկայացրել «Սանթոսի» հարձակվող Նեյմարին, որպեսզի քննարկեն կատալոնական ակումբ նրա վերադարձի հնարավորությունները, հաղորդում է Sport.es-ը: Բրազիլացին ցանկություն է հայտնել վերադառնալ Իսպանիա, սակայն «Բարսելոնան» կքննարկի 33-ամյա ֆուտբոլիստի վերադարձը, եթե նա գոլերով հաստատի, որ ներկայիս խաղամակարդակը բարձր է: Մասնավորապես, «Բարսելոնան» 15 գոլ է սպասում նրանից մինչև մրցաշրջանի ավարտը: «Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարը 7 խաղում 3 […] ...

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել

14:21 04.03.2025

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։ «Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի […] ...

BFMTV. Մակրոնը նախարարների և զինվորականների հետ կքննարկի Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցման հարցը

14:16 04.03.2025

BFMTV. Մակրոնը նախարարների և զինվորականների հետ կքննարկի Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցման հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է հրավիրել մի շարք նախարարների և հանրապետության բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության դադարեցումից հետո, որը կկայանա երեքշաբթի։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, կմասնակցեն վարչապետ Ֆրանսուա Բայրուն, Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն, ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն, ԱԳՆ-ում Եվրոպայի […] ...

Վարչապետի դիմապատկերը օգտագործել են սոցիալական ցանցերում կեղծ գովազդ տարածելու նպատակով

14:08 04.03.2025

Վարչապետի դիմապատկերը օգտագործել են սոցիալական ցանցերում կեղծ գովազդ տարածելու նպատակով

ՀՀ վարչապետի դիմապատկերը օգտագործել են սոցիալական ցանցերում կեղծ գովազդ տարածելու նպատակով։ Տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ «Հորդորում ենք նման գովազդներին չհավատալ ու անձնական, բանկային տեղեկություններ չփոխանցել»,-նշված է անձնական տվյալների պաշտպանության գործակալության հաղորդագրության մեջ։ ...

ՀՀ ԱԺ նախագահի վստահեցմամբ՝ Հռոմի ստատուտի ընդունումը ՀՀ-ին հնարավորություն է տվել խաղաքարտ ունենալ տարբեր բանակցային սեղաններին

14:00 04.03.2025

ՀՀ ԱԺ նախագահի վստահեցմամբ՝ Հռոմի ստատուտի ընդունումը ՀՀ-ին հնարավորություն է տվել խաղաքարտ ունենալ տարբեր բանակցային սեղաններին

Եթե Հայաստանը Հռոմի ստատուտը չընդուներ, հիմա շատ ավելի վատ իրավիճակում կլիներ: Դա բանակցային սեղաններին խաղաքարտ ունենալու հնարավորություն է ստեղծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք, եթե Հռոմի ստատուտը չընդունեինք, շատ ավելի վատ իրավիճակում կլինեինք հիմա: Նաև տարբեր բանակցությունների շրջանակում մեր դիրքորոշումը շատ ավելի թույլ կլիներ: Ապագայում […] ...

Մոսկվան ողջունում է խաղաղ կարգավորման վերաբերյալ Թրամփի հայտարարությունները

13:51 04.03.2025

Մոսկվան ողջունում է խաղաղ կարգավորման վերաբերյալ Թրամփի հայտարարությունները

Մոսկվան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ցանկության մասին հայտարարությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանին «միայն վիշտ» է բերել, այս կերպ նա լրագրողների հետ զրույցում պատասխանել է Ռուսաստանի հանդեպ համակրանքի մեղադրանքներին։ «Մենք լսում ենք նրա (խմբ.) հայտարարությունը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու մասին: Մենք […] ...

BACK_TO_TOP