10:32 04.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 19, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 4-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու կեղծ փաստաթղթի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասնելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ինքնավնասման, սուտ մատնության ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու խուլիգանության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 16 պատահար․5 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
13:05 04.03.2025
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ ԺակոբինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ ՏԿԵՆ-ը սերտորեն համագործակցում է Հայաստանում ՄԱԿ կառույցների հետ, մասնավորապես՝ ՄԱԶԾ (UNDP) թիմի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ։ Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել և խորացնել առկա գործակցությունը տարբեր ոլորտներում։ […] ...
12:59 04.03.2025
Հայաստանի իշխանությունը շահագրգռված է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում․ ԱԺ նախագահՀայաստանի իշխանությունը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մենք շահագրգիռ ենք։ Որևէ մեկի մոտ թող կասկած չլինի, որ որևէ ռազմագերի կամ որևէ մարդ, որը ներկայումս Բաքվի դատարանում այդ ձևական դատավարության ընթացքում ամբաստանյալ է հանդիսանում, մեզ համար համարվում է անցանկալի անձ և մենք չենք […] ...
12:54 04.03.2025
Ֆրանսիան արձագանքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշմանըՖրանսիայի կառավարությունը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցմանը` նշելով, որ դա կհետաձգի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը: «Եթե մենք խաղաղություն ենք ուզում, Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը կամրապնդի՞ խաղաղությունը, թե՞ կհետաձգի այն: Դա միայն կամրապնդի ագրեսորի դիրքերը», – երեքշաբթի France 2-ի եթերում ասել է Եվրոպական հարցերի նախարար Բենջամին Հադադը: Ավելի վաղ Bloomberg-ը, հղում […] ...
12:49 04.03.2025
Մասկը Զելենսկուն առաջարկել է հրաժարվել իշխանությունից և հեռանալ ՈւկրաինայիցՎլադիմիր Զելենսկին պետք է հրաժարվի իշխանությունից և հեռանա Ուկրաինայից։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE): «Որքան էլ տհաճ լինի, Զելենսկուն պետք է համաներում առաջարկվի չեզոք երկրում՝ Ուկրաինայում ժողովրդավարության խաղաղ անցման դիմաց», – գրել է Մասկը X-ում։ Փետրվարի 28-ին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
12:37 04.03.2025
ՀՀ իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը. Ալեն ՍիմոնյանԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների դադարեցման առաջարկին, որը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել էր՝ պայմանավորելով այն Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահը քննադատեց այդ գաղափարը՝ ընդգծելով, որ այն կարող է վնասել գերիների վերադարձի գործընթացին։ «Եթե կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու, […] ...
12:32 04.03.2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանովԵրևանում մարտի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Մարտի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 4-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ գետնաբուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար […] ...