Հայաստանում ավելորդ քաշ ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմում է 27.7% – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+7.09 oC

Հայաստանում ավելորդ քաշ ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմում է 27.7%

10:25 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների շրջանում՝ քառապատկվել։
Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելորդ քաշ (ներառյալ ճարպակալում) ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմել է 27.7%: STEPS և Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հետազոտությունների տվյալներով` ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածությունը կազմումը է շուրջ 50%: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ճարպակալման վտանգները
Ճարպակալումը կտրուկ մեծացնում է ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության ռիսկը` սրտանոթային, շաքարային դիաբետ, քաղցկեղ, նյարդաբանական խանգարումներ, քրոնիկական շնչառական հիվանդություններ, ինչպես նաև` մարսողական խանգարումներ:
Ո՞րն է ավելորդ քաշի և ճարպակալման պատճառը
Ավելորդ քաշը և ճարպակալումը էներգիայի ընդունման (սննդակարգի) և էներգիայի ծախսման (ֆիզիկական ակտիվություն) միջև անհավասարակշռության հետևանք են: Այն կարող է առաջանալ բազմաթիվ գործոնների համադրմամբ, այդ թվում՝ ժառանգական, հորմոնալ, սննդակարգային, ֆիզիկական թերակտիվության, հոգեբանական և սոցիալական հանգամանքների հետևանքով:

Ավելորդ քաշի ազդեցությունը դեռահասների վրա
Ավելորդ քաշի առկայությունը մանկության և պատանեկության հասակում ուղղակիորեն ազդում է երեխաների և դեռահասների առողջության վրա և ավելի ուշ տարիքում ուղեկցվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացմամբ: Այն թողնում է նաև հոգեբանական հետևանքներ. ազդում է կյանքի որակի վրա, դառնում խտրական վերաբերմունքի պատճառ:
Ինչպե՞ս կանխարգելել
Ավելորդ քաշից խուսափելու նպատակով անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ՝ բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, սահմանափակել բարձր կալորիականությամբ, տրանսճարպեր, ճարպեր, աղ, շաքար պարունակող սննդամթերքի և շաքար պարունակող ըմպելիքների ընդունումը, օգտագործել առողջ սնունդ (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ամբողջական հացահատիկներ և ընկուզեղեն), հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից, պահպանել քաշի ավելացման նորմերը հղիության ընթացքում, նորածնին առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով կերակրել, հետևել երեխաների սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը՝ անկախ երեխայի ներկայիս մարմնի քաշից:
Ճարպակալման կանխարգելումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է։ Իրականացվում են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված արշավներ ինչպես առողջ սննդակարգի, այնպես էլ` ֆիզիկական ակտիվության խրախուսման ուղղությամբ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիան արձագանքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշմանը

12:54 04.03.2025

Ֆրանսիան արձագանքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշմանը

Ֆրանսիայի կառավարությունը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցմանը` նշելով, որ դա կհետաձգի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը: «Եթե մենք խաղաղություն ենք ուզում, Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը կամրապնդի՞ խաղաղությունը, թե՞ կհետաձգի այն: Դա միայն կամրապնդի ագրեսորի դիրքերը», – երեքշաբթի France 2-ի եթերում ասել է Եվրոպական հարցերի նախարար Բենջամին Հադադը: Ավելի վաղ Bloomberg-ը, հղում […] ...

Մասկը Զելենսկուն առաջարկել է հրաժարվել իշխանությունից և հեռանալ Ուկրաինայից

12:49 04.03.2025

Մասկը Զելենսկուն առաջարկել է հրաժարվել իշխանությունից և հեռանալ Ուկրաինայից

Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարվի իշխանությունից և հեռանա Ուկրաինայից։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE): «Որքան էլ տհաճ լինի, Զելենսկուն պետք է համաներում առաջարկվի չեզոք երկրում՝ Ուկրաինայում ժողովրդավարության խաղաղ անցման դիմաց», – գրել է Մասկը X-ում։ Փետրվարի 28-ին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...

ՀՀ իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը. Ալեն Սիմոնյան

12:37 04.03.2025

ՀՀ իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների դադարեցման առաջարկին, որը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել էր՝ պայմանավորելով այն Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահը քննադատեց այդ գաղափարը՝ ընդգծելով, որ այն կարող է վնասել գերիների վերադարձի գործընթացին։ «Եթե կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու, […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով

12:32 04.03.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով

​Երևանում մարտի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Մարտի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 4-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ գետնաբուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար […] ...

Ներկայացվել են պետական աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերը

12:27 04.03.2025

Ներկայացվել են պետական աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում 2025 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային նախագծեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ներկայացվել են 8 ոլորտների 35 մրցութային և 22 […] ...

ԱՄՆ-ը երեքշաբթի գիշերը դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնությունը

12:15 04.03.2025

ԱՄՆ-ը երեքշաբթի գիշերը դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնությունը

ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային դադարեցվել է երեքշաբթի գիշերը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Ուկրաինա մատակարարումները դադարեցվել են մոտավորապես ժամը 3.30-ին»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակը հաստատել էր Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ընդունած որոշման մասին լուրերը ՝ կոչ անելով Վաշինգտոնի գործընկերներին հավատարիմ մնալ խաղաղության […] ...

BACK_TO_TOP