08:40 04.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր»։
11:08 04.03.2025
Աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ․ ԷրդողանՄենք շարունակում ենք մեր ջանքերը Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վրա»,- ընդգծել է Էրդողանը։ ...
10:50 04.03.2025
Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցըԳլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի երկու հողամաս՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և Ս.Բ.-ի միջև 2007 թվականի ապրիլի […] ...
10:41 04.03.2025
CNN. Ուկրաինան առանց ԱՄՆ ռազմական օգնության կկարողանա կռվել մինչև ամառՈւկրաինան ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության դադարեցումից հետո կկարողանա պահպանել մարտերի ներկայիս տեմպը մի քանի շաբաթ կամ գուցե միայն մինչև ամառվա սկիզբը։ CNN-ին ասել է եվրոպացի պաշտոնյան: Հեռուստաալիքը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը իր լիազորությունների ավարտից քիչ առաջ արագացրել է զենքի մատակարարումը Ուկրաինային՝ երկրին մատակարարելով ժամանակակից զենքի մեծ պաշարներ։ Եվրոպական երկրները կարող […] ...
10:32 04.03.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 3-4-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 19, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ֆիզիկական […] ...
10:25 04.03.2025
Հայաստանում ավելորդ քաշ ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմում է 27.7%Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների շրջանում՝ քառապատկվել։ Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելորդ քաշ (ներառյալ ճարպակալում) ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմել է 27.7%: STEPS և Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հետազոտությունների տվյալներով` ավելորդ քաշի և ճարպակալման […] ...
10:12 04.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 4-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․41 դրամ: ...