Իտալիան պատրաստ է նոր ներդրումներ տրամադրել Ալժիրին. Իտալիայի փոխվարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Իտալիան պատրաստ է նոր ներդրումներ տրամադրել Ալժիրին. Իտալիայի փոխվարչապետ

09:00 04.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունը և Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին երկուշաբթի օրը հյուսիսաֆրիկյան երկրի մայրաքաղաքում քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության տարբեր ասպեկտներ:

«Իտալիայի և Ալժիրի միջև հարաբերությունները շատ ամուր են, մենք պատրաստ ենք առաջ շարժվել այդ հարաբերությունների ամրապնդման գործում՝ սկսած քաղաքականից մինչև տնտեսական համագործակցության, ինչպես նաև մշակութային ոլորտը ներառելով։ Մենք քննարկել ենք նաև տնտեսական համագործակցության տարբեր ասպեկտներ, հատկապես էներգետիկայի, ենթակառուցվածքների, շինարարության և ագրոարդյունաբերության ոլորտներում, մենք պատրաստ ենք նոր ներդրումներ կատարել Ալժիրում և տրամադրել մեր ողջ նոու-հաուն»,-ասել է Թայանին Ալժիրի ռադիոյի եթերում։

Ըստ Թայանիի՝ նա Թեբբունիի հետ քննարկել է նաև «Միջերկրական ծովի տարածաշրջանում կայունությունը և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը» թեման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը. Ալեն Սիմոնյան

12:37 04.03.2025

ՀՀ իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների դադարեցման առաջարկին, որը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել էր՝ պայմանավորելով այն Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահը քննադատեց այդ գաղափարը՝ ընդգծելով, որ այն կարող է վնասել գերիների վերադարձի գործընթացին։ «Եթե կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու, […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով

12:32 04.03.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով

​Երևանում մարտի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Մարտի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 4-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ գետնաբուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար […] ...

Ներկայացվել են պետական աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերը

12:27 04.03.2025

Ներկայացվել են պետական աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում 2025 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային նախագծեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ներկայացվել են 8 ոլորտների 35 մրցութային և 22 […] ...

ԱՄՆ-ը երեքշաբթի գիշերը դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնությունը

12:15 04.03.2025

ԱՄՆ-ը երեքշաբթի գիշերը դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնությունը

ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային դադարեցվել է երեքշաբթի գիշերը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Ուկրաինա մատակարարումները դադարեցվել են մոտավորապես ժամը 3.30-ին»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակը հաստատել էր Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ընդունած որոշման մասին լուրերը ՝ կոչ անելով Վաշինգտոնի գործընկերներին հավատարիմ մնալ խաղաղության […] ...

Բուքմեյքերական 4 ընկերությունները նախորդ տարի բանկերի միջոցով 900 մլրդ դրամի մուտք են ունեցել

12:08 04.03.2025

Բուքմեյքերական 4 ընկերությունները նախորդ տարի բանկերի միջոցով 900 մլրդ դրամի մուտք են ունեցել

Հայաստանում գործող բուքմեյքերական 4 ընկերությունները 2024 թվականին բանկերի միջոցով մոտ 900 մլրդ դրամի մուտք են ունեցել, որի 30-35 տոկոսն իրենց զուտ շահույթն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ նիստում իր ներկայացրած օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի ընկերությունների հարկային բեռը: «Մեր ընկերությունները 2024 […] ...

ՀՀ ՄԻՊ-ը ողջունում է Վոլկեր Տյուրկի հայտարարությունը՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց վերաբերյալ

12:02 04.03.2025

ՀՀ ՄԻՊ-ը ողջունում է Վոլկեր Տյուրկի հայտարարությունը՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարությունը՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի […] ...

BACK_TO_TOP