ՓԾ Երևանի փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+2.09 oC

ՓԾ Երևանի փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժություն

21:16 03.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքացիական պաշտպանության արդյունավետ կազմակերպումը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգության և պաշտպանունակության բարձրացման գործում։ Գործընթացի անխափան իրականացումը պահանջում է համակարգվածություն, պետական և մասնավոր կառույցների արագ արձագանքման կարողություն և թիրախային համագործակցություն: Իսկ նպատակը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու մարդկային և նյութական կորուստները նվազագույնի հասցնելն է:

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված՝ մարտի 3-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը անցկացրել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ուսումնավարժությունն ընթացավ նախապես սահմանված սցենարով, ըստ որի՝ հակառակորդի օդուժը ռմբակոծել և վնասել է շինություններ, կոմունալ-էներգետիկ համակարգեր, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ, կան վիրավորներ:

ՓԾ անձնակազմը պայմանական դեպքի վայր ժամանելուց հետո օպերատիվ կերպով գործի է դնում ողջ զինանոցը: Մարտական հաշվարկներն իրականացնում են հետախուզություն, որի ընթացքում հայտնաբերվում է չպայթած զինամթերք և դրանք վնասազերծելու նպատակով անմիջապես սահմանազատվում է տարածքը:

Վթարային ծառայությունների խմբերը նույնպես արագ արձագանքում են՝ վերականգնելով շենքի վթարված կոմունալ-էներգետիկ համակարգը: Իրականացվում է հրդեհաշիջում, ծխահարված անձի տարհանում և տեղափոխում շտապօգնության մեքենա, փրկարարական պարաններով արգելափակված աշխատակիցների, ինչպես նաև վնասված մեքենայից տուժածի դուրսբերում:

Ուսումնավարժանքի ավարտին ղեկավարը ներկայացնում է արդյունքները, ինչպես նաև թերությունների վերացման ուղղությամբ տալիս հանձնարարականներ:

Օրվա խորհուրդը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին հիշեցումն էր: Այս համատեքստում ուսումնավարժությունները, դասախոսությունները, սեմինարներն ու բաց դասերն ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության ամրապնդմանը։

Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը և կարողությունների հզորացումը Ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է։ Իսկ հերթական ուսումնավարժությունը ևս մեկ հնարավորություն էր՝ կարևորելու քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրազեկում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող և զբաղվել ցանկացող տնտեսվարողների համար

01:09 04.03.2025

Իրազեկում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող և զբաղվել ցանկացող տնտեսվարողների համար

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

00:59 04.03.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Մարտի 3-ին, ժամը 21:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 1Բ հասցեի մոտակայքում […] ...

ԱՄՆ-ը մարտի 4-ից մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա

00:53 04.03.2025

ԱՄՆ-ը մարտի 4-ից մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ վարչակազմը մարտի 4-ից կսահմանի 25 տոկոս մաքսատուրք Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։ «Վաղը (խմբ. մարտի 4-ին) 25% մաքսատուրքեր կսահմանվեն Կանադայի և 25% Մեքսիկայի հետ կապված, և սա միայն սկիզբն է: Այսպիսով, նրանք ստիպված կլինեն վճարել մաքսատուրքեր: Անկեղծ ասած, նրանք ընդամենը […] ...

Երևանում «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված 2 «Howo» բեռնատարների և կողաշրջվել

00:41 04.03.2025

Երևանում «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված 2 «Howo» բեռնատարների և կողաշրջվել

Մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, Երևանի բնակիչ 23-ամյա Գարիկ Մարտիրոսյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող 2 «Howo» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի […] ...

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

00:32 04.03.2025

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 2: Ապահովագրական ի՞նչ փաթեթ է առաջարկվում նախագծով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կոտայքի մարզում բախվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Lada Largus»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին

00:21 04.03.2025

Կոտայքի մարզում բախվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Lada Largus»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին

Մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Lada Largus» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, […] ...

BACK_TO_TOP