18:56 03.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին:
Վարչապետը ողջունել է տիկին Շումեյքերի այցը և նշել, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվ համագործակցությունը և աջակցությունը՝ նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ միջոցառումը լավագույնս անցկացնելու համար:
Աստրիդ Շումեյքերի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգում է Վարչապետի աշխատակազմը՝ վստահություն է հաղորդում, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը հավելել է, որ միջոցառման անցկացման նախաձեռնությունը վկայում է կենսաբազմազանության ոլորտի օրակարգն առաջ մղելու գործում ՀՀ Կառավարության շահագրգռվածության մասին:
Զրուցակիցները քննարկել են COP17-ի օրակարգին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին վերաբերող հարցեր:
00:59 04.03.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ00:08 04.03.2025
ՊՍԺ-ն վերջին 10 խաղում 40 գոլ է խփել23:58 03.03.2025
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին23:52 03.03.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար00:59 04.03.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներՄարտի 3-ին, ժամը 21:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի 1Բ հասցեի մոտակայքում […] ...
00:53 04.03.2025
ԱՄՆ-ը մարտի 4-ից մաքսատուրքեր կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ վարչակազմը մարտի 4-ից կսահմանի 25 տոկոս մաքսատուրք Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։ «Վաղը (խմբ. մարտի 4-ին) 25% մաքսատուրքեր կսահմանվեն Կանադայի և 25% Մեքսիկայի հետ կապված, և սա միայն սկիզբն է: Այսպիսով, նրանք ստիպված կլինեն վճարել մաքսատուրքեր: Անկեղծ ասած, նրանք ընդամենը […] ...
00:41 04.03.2025
Երևանում «Նիվա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված 2 «Howo» բեռնատարների և կողաշրջվելՄարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, Երևանի բնակիչ 23-ամյա Գարիկ Մարտիրոսյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող 2 «Howo» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի […] ...
00:32 04.03.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 2: Ապահովագրական ի՞նչ փաթեթ է առաջարկվում նախագծով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:21 04.03.2025
Կոտայքի մարզում բախվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Lada Largus»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատինՄարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Lada Largus» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, […] ...
00:14 04.03.2025
Աբխազիայում ընտությունների օրը հայկական գյուղի դպրոցում փոխհրաձգություն է եղելԱբխազիայի չճանաչված հանրապետությունն ունի նոր նախագահ: Ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ռուսամետ թեկնածու Բադրա Գունբան: Նրա ընդդիմախոսները պնդում են, որ քվեարկության արդյունքներն այլ կլինեին, եթե Աբխազիայում ապրող հայերին մոլորության մեջ չմտցնեին: Ի՞նչ մոլորության մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կարծում եմ՝ իսկապես տեղին է գնահատականը, որ այս դեպքում Աբխազիայի հայերը կանխորոշեցին […] ...