Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք հարցեր

17:54 03.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային փոքրամասնություններին, այդ թվում` լեզվին վերաբերող ցանկացած հարց մեր օրակարգում է. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ԵԽ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խարտիայի փորձագետների կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 3-ին` հարցուպատասխանի ձեւաչափով:

Պատվիրակության ղեկավար Լյուդմիլա Պոպովիչը հետաքրքրվել է, թե որքանով են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված օրենսդրական աշխատանքներին:

Ռուստամ Բաքոյանը խոսել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքի մասին, տեղեկացրել, որ նախագիծը դրված է շրջանառության մեջ. դրա վերաբերյալ տեղի են ունեցել նաեւ մի շարք աշխատանքային քննարկումներ: Նա շեշտել է, որ քննարկումներին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքներից, նաեւ` վերջիններիս իրավունքները ներկայացնող շահագրգիռ փորձագետներ:

Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է, մասնավորապես, եզդիական համայնքում առկա խնդիրները` անդրադառնալով եզդիերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման, Հայկական պետական մանկավարժական համալսարանում եզդիերեն լեզվի ամբիոն ձեւավորելու, մասնագետների սղության հարցերին: Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների համայնքներում տեղանունների` իրենց մայրենի լեզվով ցուցանակներ տեղադրելուն վերաբերող խնդրին:

Ռուստամ Բաքոյանը կարեւորել է կոմիտեի աշխատանքներն ու ազգային փոքրամասնությունների համայնքների կյանքում դրական փոփոխություններ կատարելու նպատակադրումը:

Պատվիրակության անդամներին ասորական համայնքում առկա խնդիրներն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Իրինա Գասպարյանը եւ Զեմֆիրա Միրզոեւան:

Իրինա Գասպարյանն անդրադարձել է համայնքների խոշորացման գործընթացում ազգային փոքրամասնությունների մոտ առաջացած խնդիրներին, ասորական համայնքի հուշարձանների պահպանությանը:

Զեմֆիրա Միրզոեւան էլ խոսել է Վերին Դվին համայնքում նախադպրոցական ուսումնական հաստատության վերանորոգման հարցի մասին: Անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին` պատգամավորը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում մեծամասամբ ազգային փոքրամասնության համայնքներից ներկայացուցիչներ չկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

23:54 03.03.2025

Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար: […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:49 03.03.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփ-Զելենսկի բանավեճ. ի՞նչ հետևանք կունենա տեղի ունեցած միջադեպը

23:34 03.03.2025

Թրամփ-Զելենսկի բանավեճ. ի՞նչ հետևանք կունենա տեղի ունեցած միջադեպը

Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում այս օրերին ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումներն են: Թրամփ-Զելենսկի բանավեճից հետո, կարծես թե, խաղաքարտերն իրար են խառնվել և անորոշությունն ավելի է մեծացել: Ի՞նչ է սպասվում Ուկրաինային և ինչպիսի՞ն կլինեն ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցում են  «Համաշխարհային բջջային կոնգրես 2025»-ին

23:25 03.03.2025

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2025»-ին

Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 3-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ ներկայանում է հայկական միասնական տաղավարով՝ հնարավորություն ընձեռելով հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ […] ...

Շախմատիստ Կառլսենը վաճառել է «սկանդալային» ջինսերը 36,1 հազար դոլարով

23:16 03.03.2025

Շախմատիստ Կառլսենը վաճառել է «սկանդալային» ջինսերը 36,1 հազար դոլարով

Նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենն աճուրդով վաճառել է այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: Այս մասին Կարլսենը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։ Ջինսե տաբատը վաճառվել է 36,100 դոլարով։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում […] ...

Ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է դրամահավաքների կազմակերպման մասին ահազանգերին

23:07 03.03.2025

Ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է դրամահավաքների կազմակերպման մասին ահազանգերին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դպրոցներում դրամահավաքների կազմակերպման վերաբերյալ ստացված ահազանգերին։ «Ճիշտն ասած, մտածում էի՝ ինչպես խոսել այս խնդրից, որ թացը չորին չխառնվի։ Սակայն խնդիրն ավելի կարևոր եմ համարում, քան հնարավոր չհասկացվածությունը, որ միշտ պատրաստ եմ պարզաբանել։ Ուստի ուղիղ ասեմ․ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում ծնողներից, որոնց այլ ծնողներ ստիպում են […] ...

BACK_TO_TOP