Քննարկվել է աշխատաժամանակի կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 03 2025
  • $
    393.69
  • RUBLE
    4.40
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Քննարկվել է աշխատաժամանակի կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

17:40 03.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը: Այդ նպատակով մարտի 3-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը:

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, ներկայացուցիչներ Հայաստանի գործատուների հանրապետական միությունից, ACSES վերլուծական կենտրոնից, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայից:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է՝ թեեւ նախագիծը դեռեւս պաշտոնապես չի ուղարկվել Ազգային ժողով, այնուամենայնիվ, հանձնաժողովն անհրաժեշտ է համարել նախագծին անդրադառնալ այս քննարկումների փուլում՝ լսելու ինչպես պատգամավորների, այնպես էլ սոցիալական գործընկերների տեսակետները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ նախագիծը տեղադրվել է www.e-draft.am-ում, ստացել ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կարծիքներ: «Քննարկելու ենք ավելի քան 160 տարվա հնացած մի ինստիտուտ: Այժմ՝ 21-րդ դարում, ժամանակն է, որ անդրադառնանք աշխատաժամանակի կրճատման հնարավորությանը»,- մասնավորապես ասել է նախարարը: Ակնկալվում է, որ փոփոխությունը կնպաստի աշխատանքի եւ անձնական կյանքի միջեւ ժամանակի ու ռեսուրսների արդյունավետ բաշխմանը, այսինքն՝ կստեղծվի հանգստի ժամանակի ավելացման, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, սթրեսի, լարվածության եւ գերհոգնածության նվազեցման հնարավորություն:

Աշխատողներն ավելի շատ ժամանակ կունենան զբաղվել անձնական խնդիրների լիարժեք լուծմամբ, ինքնազարգացմամբ, հնարավորություն կունենան կյանքի բոլոր ոլորտներում հավասար ներգրավվածության: Ակնկալվում է, որ փոփոխությունը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, կհանգեցնի արտադրողականության աճի, կնպաստի նոր աշխատատեղերի ավելացմանը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում:

Նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն էլ հայտնել է, որ ուսումնասիրվել է միջազգային, մասնավորապես, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Բելգիայի, մի շարք այլ երկրների փորձը: Մինչեւ նախագծի մշակումն ուսումնասիրվել է 5 մոդել: Ըստ նրա՝ այս նախագծի բուն գաղափարն օգուտ է բերելու ոչ միայն աշխատողին, ինչպես թվում է առաջին հայացքից, այլեւ՝ գործատուին, քանի որ դա նպաստելու է արտադրողականության աճին, գործատուներին մոտիվացնելու է՝ կիրառելու մենեջմենթի նոր մոդելներ:

Այս սպասումների հետ համամիտ չէին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը եւ ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը, որոնք հիմնավորված չէին համարում վերոնշյալ պնդումները՝ ներկայացնելով որոշ հետազոտական տվյալներ եւ առաջարկներ:

Հակառակ տեսակետն ուներ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը: Ողջունելի համարելով Կառավարության նախաձեռնությունը՝ նա նշել է, որ սա վերջին տարիների այն նախաձեռնություններից է, որը դրական է գնահատվել աշխատողների տեսանկյունից: «Եթե մենք ուզում ենք ընդամենը մեկ ժամով կրճատել աշխատաժամանակը, ապա դա բոլորովին գործատուի գրպանին նեղություն չի տալու»,- ընդգծել է նա:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն էլ առաջարկել է փոփոխությունը փորձնական կիրառել պետական համակարգում, ինչը նպատակահարմար չի համարել ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը:

Նախաձեռնությունը դրական է գնահատել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը՝ հընթացս ներկայացնելով աշխատատեղերում մարդու իրավունքների խախտման հետ կապված մի շարք իրավիճակներ: Պատգամավորի տեղեկացմամբ աշխատաժամանակի կրճատումը դրական ազդեցություն կարող է ունենալ նաեւ ժողովրդագրական խնդիրների լուծման հարցում: Այս համատեքստում ներկայացվել է Լիտվայի դրական փորձը:

Մի հարցում ելույթ ունեցողներից շատերը համակարծիք էին. հաճախակի են աշխատատեղերում մարդու աշխատանքային իրավունքին վերաբերող խախտումները: Այս համատեքստում նշվել է, որ միայն նախորդ տարի 655 բողոք է ստացվել, որոնց մեծ մասը վերաբերել է վերջնահաշվարկի չվճարմանը:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն արդյունավետ է գնահատել քննարկումը, որտեղ մի շարք առաջարկներ են հնչել: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դրանք կքննարկվեն հետագայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցում են  «Համաշխարհային բջջային կոնգրես 2025»-ին

23:25 03.03.2025

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2025»-ին

Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 3-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ ներկայանում է հայկական միասնական տաղավարով՝ հնարավորություն ընձեռելով հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ […] ...

Շախմատիստ Կառլսենը վաճառել է «սկանդալային» ջինսերը 36,1 հազար դոլարով

23:16 03.03.2025

Շախմատիստ Կառլսենը վաճառել է «սկանդալային» ջինսերը 36,1 հազար դոլարով

Նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենն աճուրդով վաճառել է այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: Այս մասին Կարլսենը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։ Ջինսե տաբատը վաճառվել է 36,100 դոլարով։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում […] ...

Ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է դրամահավաքների կազմակերպման մասին ահազանգերին

23:07 03.03.2025

Ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է դրամահավաքների կազմակերպման մասին ահազանգերին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դպրոցներում դրամահավաքների կազմակերպման վերաբերյալ ստացված ահազանգերին։ «Ճիշտն ասած, մտածում էի՝ ինչպես խոսել այս խնդրից, որ թացը չորին չխառնվի։ Սակայն խնդիրն ավելի կարևոր եմ համարում, քան հնարավոր չհասկացվածությունը, որ միշտ պատրաստ եմ պարզաբանել։ Ուստի ուղիղ ասեմ․ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում ծնողներից, որոնց այլ ծնողներ ստիպում են […] ...

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել շուրջ 200,000 քմ ճանապարհածածկի փոսային նորոգման աշխատանքներ

22:58 03.03.2025

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել շուրջ 200,000 քմ ճանապարհածածկի փոսային նորոգման աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել շուրջ 200,000 քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Ծրագրի համար նախատեսված է ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ։ Աշխատանքները կմեկնարկեն եղանակային բարենպաստ պայմաններում՝ ապահովելով բարձր որակ։ Այն կիրականացվի բոլոր վարչական շրջաններում»,- գրել է նա Ֆեյսբուքի էջում: ...

Արարատ Միրզոյանը մի քանի դիվանագետի շնորհել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ

22:46 03.03.2025

Արարատ Միրզոյանը մի քանի դիվանագետի շնորհել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ

Մարտի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր բացման կարևորել է դիվանագիտական ծառայության և յուրաքանչյուր դիվանագետի գործունեությունն ու անձնվեր աշխատանքը հատկապես ներկայիս պայմաններում՝ ընթացող աշխարհաքաղաքական […] ...

Երևանը կարդում է. գրքերի տոնախմբություն՝ մայրաքաղաքում

22:35 03.03.2025

Երևանը կարդում է. գրքերի տոնախմբություն՝ մայրաքաղաքում

Գարնան նորամուտը մեկնարկեց գրքերի իսկական տոնախմբությամբ: Մարտի 1-ին և 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գրքի փառատոնը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ: Ճանաչված ու սիրված դերասաններն ընթերցեցին արդի հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ: Սրան զուգահեռ ելույթով հանդես եկան հանրահայտ «Նեմրա», «Լավ էլի» երաժշտական խմբերը: ...

BACK_TO_TOP